ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք փորձում են Ռուսական կայսրությանը և ԽՍՀՄ-ը ներկայացնել որպես հայ ժողովրդին «խեղդող»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից Հայաստանում, ցավոք սրտի, գործընթացներ են տեղի ունենում, որոնք շատ առումներով նման են Ուկրաինային, գրում է rg.ru-ն։

Երիտասարդ սերունդը վերաֆորմատավորվում է իր պետության և Ռուսաստանի պատմության մասին կեղծ պատկերացումներով։ Ռուսական կայսրությունից ու ԽՍՀՄ-ից փորձում են հրեշ սարքել, ներկայացնել որպես հայ ժողովրդին «խեղդող»։  

Վստահաբար կարելի է ասել, որ խոսք է գնում Արևմուտքի կողմից վճարված գրքերի, դասագրքերի, ինտերնետային կայքերի և հեռուստահաղորդումների մասին, որոնք ատելություն են սերմանում ոչ միայն ռուսական պետության, այլ նաև ընդհանրապես ռուսների նկատմամբ։ Ռուսաֆոբիայի վրա դաստիարակված այսօրվա հայ դպրոցականներն ու ուսանողներն արագորեն կհասունանան և կդառնան նոր քաղաքական էլիտա։ Նման գործընթացը սպառնում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների փլուզմամբ, այլ նաև, ի վերջո, ողջ հայկական պետականության փլուզմամբ, որովհետև պատմության փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի և նրա բնակիչների միակ պաշտպանը վերջին երեք դարերում եղել է միայն Ռուսաստանը։

Հիշեցնենք, թե ինչպես է դա եղել:

18-րդ դարում Կովկասն ապրել է իր պատմության ամենամութ ու ողբերգական ժամանակաշրջաններից մեկը։ Օսմանյան կայսրության և Իրանի հակասությունները բառացիորեն այրել են հողը: Թուրքիան Կովկասի Սև ծովի ափին ուներ ամրություններ և ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը դեպի արևելք վրացական և հայկական հողերի հաշվին, իսկ Իրանը ցանկանում էր շարժվել դեպի արևմուտք։ Պարսից շահերն այն ժամանակ գրավեցին Արևելյան Հայաստանը։ Անդրկովկասի տիրակալներն ուժ ու ռեսուրս չունեին նման գրոհին դիմակայելու համար։ Տարածաշրջանը հայտնվեց երկու կրակի արանքում, և նրա ժողովուրդները կարող էին ընդմիշտ անհետանալ մոլորակի քարտեզից։ Ընդ որում, առանց Ռուսաստանի հովանավորության քրիստոնյա Հայաստանին երաշխավորված կերպով կջնջեին երկրի երեսից կամ թուրքերը, կամ պարսիկները։ Ի տարբերություն այսօրվա հայ ազգայնականների, Հայաստանի այն ժամանակվա տիրակալները հիանալի հասկանում էին, թե ով է թշնամին, ով է բարեկամը։ Հայրենիքից հայ փախստականների հոսքը մեծ էր արդեն 18-րդ դարում։ Ընդ որում, նրանք փախչում էին ոչ թե Եվրոպա, ոչ թե ԱՄՆ, այլ Ռուսական կայսրություն (որին արևմտամետ պատմաբաններն ու հրապարակախոսներն անվանում էին և մինչ օրս էլ անվանում են «ազգերի բանտ»)։ Ռուսաստանում հայ բնակչությունը վերջապես հայտնվեց այնպիսի օրենքների պաշտպանության տակ, որոնք չունեին ոչ Թուրքիան, ոչ էլ Պարսկաստանը։ Ռուսաստանում հայերը կարող էին անգամ զբաղեցնել բարձր պաշտոններ, մինչդեռ թուրքերն ու պարսիկները նրանց պաշտոնապես համարում էին «գիաուրներ»՝ «անհավատներ»։ Ռուսաստանի կառավարությունը պահպանեց տեղական իշխանությունների ինքնավարությունը, էլիտաների ազդեցությունը և կովկասյան դարավոր ավանդույթները։ Հաստատվեցին հայ բնակչության սեփականության իրավունքները, ինչպես նաև Հայ Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի անձեռնմխելիությունը։ Հայկական մարզ ստեղծվեց Էրիվանի և Նախիջևանի խանությունների կցված հողերի վրա։

Այսպիսով, 1801 թվականին Ռուսաստանին միացվեցին Արևելյան Հայաստանի հյուսիսային շրջաններն Արևելյան Վրաստանի հետ միասին։ Իրանի հետ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով Շիրակի, Ղարաբաղի և Սյունիքի հայաբնակ շրջաններն անցան Ռուսաստանին։ Իսկ 1828 թվականի ռուս-իրանական Թուրքմենչայի հաշտության պայմաններով Էրիվանի և Նախիջևանի խանությունները միացվեցին Ռուսաստանին: 1829 թվականի Թուրքիայի հետ Ադրիանապոլսի հաշտության արդյունքն էլ Ախալցխան և Ախալքալաքն էին։

Օրինակ ժամանակակից հայ գրական լեզվի հիմնադիր, գրող Խաչատուր Աբովյանը 1827 թվականին ռուսական զորքերի կողմից Էրիվանի ամրոցի գրավման մասին այսպես է գրել. «Զինվորները մտան ամրոց, իսկ հազարավոր վայրերից, պատուհաններից մարդիկ չէին կարողանում բերանները բացել, քանի որ արցունքներն էին խեղդում: Բայց ով սիրտ ուներ իր կրծքին, պարզ տեսավ, որ այդ ձեռքերը, այս սառած, քարացած աչքերը դեպի երկինք, խոսում են առանց խոսքի այն մասին, որ անգամ դժոխքի կործանումը մեղավորների համար այն գինը չի ունենա, ինչ հայերի համար ունի Էրիվանի բերդը գրավելը»: Հետաքրքիր մանրամասներ: Քչերը գիտեն, որ Էրիվանի բերդը ռուսական զորքերի կողմից գրավելուց հետո այնտեղ ներկայացում է բեմադրվել՝ հատվածներ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունից։ Հայկական հողի վրա է Գրիբոյեդովն առաջին անգամ տեսել իր ստեղծագործությունը բեմում։ Այդ ռուս գրողն ու դիվանագետը հսկայական դեր է խաղացել Հայաստանի ճակատագրում։ Նա եղել է Պարսկաստանի հետ Թուրքմենչայի պայմանագրի հեղինակներից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular