ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային կապուղիների հակընդդեմ տարբերակները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ու Գազայի հատվածում ընթացող պատերազմները մեծապես ազդել են համաշխարհային առևտրային ուղիների վրա։ Ու հրատապ է դարձել հաղորդակցության ուղիները դիվերսիֆիկացնելու հարցը։ Բնական է, որ Արևմուտքը, մասնավորապես, Եվրոպան շահագրգռված է, որ գործարկվեն այնպիսի առևտրային ուղիներ, որոնք կշրջանցեն ինչպես պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի, այնպես էլ Իրանի տարածքը։ Մյուս կողմից էլ՝ Եմենի հութիների ակտիվության պայմաններում անվտանգ չէ նաև Սուեզի ջրանցքով անցնող ճանապարհը։ Իսկ Չինաստանը Եվրոպային կապող նոր ճանապարհի հնարավոր տարբերակ դիտարկվում է Ռուսաստանը և Իրանը շրջանցող ցամաքային ուղին, որը Միջին Ասիայով, Հարավային Կովկասով ու Թուրքիայի տարածքով կարող է հասնել Եվրոպա։

Իսկ այս ծրագրի՝ ամբողջ հզորությամբ գործարկման տեսանկյունից կարևորվում է նաև Ադրբեջանով ու Հայաստանով անցնող ուղին։ Դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հայտարարություններում անընդհատ շեշտում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը տնտեսական առումով կարող է ձեռնտու լինել տարածաշրջանի բոլոր երկրներին։ Բայց ամենակարևոր հարցն այստեղ այն է, թե որ կողմը վերահսկի այդ ճանապարհը, նա հսկայական լծակ է ձեռք բերելու։ Ու պատահական չէ, որ թուրքական կողմից հետևողականորեն սուվերեն միջանցքի պահանջն է առաջ մղվում։ Բայց այս հարցում տարաձայնություններ կան Անկարայի ու Բաքվի մոտեցումների միջև։ Բաքուն շտապում է ստանալ այդ ճանապարհը, իսկ Անկարան վնասակար է համարում շտապողականությունը։

Պատահական չէ, որ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարում է, թե Թուրքիան մտադիր է մինչև 2028 թվականը բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ուշագրավ է, որ փորձագիտական շրջանակներում դիտարկվում է այն հարցը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծից ճանապարհների ապաշրջափակման հարցի դուրսբերման հեղինակը Թուրքիան է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի երկաթգծերի համակարգը Նախիջևանի հետ կապող հատվածը դեռևս պատրաստ չէ։ Ու Թուրքիայում կարծում են, որ մինչև այդ ճանապարհը պատրաստ չլինի, իրենց համար ուղղակի իմաստ չունի բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Իսկ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի խնդիր չկա, քանի որ այն կարող է ապահովվել Իրանի տարածքով անցնող ճանապարհով։ Պարզ է, որ թուրքական կողմի պատկերացմամբ, հենց իրենք պետք է վերահսկեն այդ ճանապարհը, ինչն էլ պետք է իրենց հնարավորություն տա Թուրքիայի ազդեցությունը դեպի արևելք տարածելու և պանթուրքական ծրագրերն իրականացնելու հարցում։ Իսկ եթե այդ ճանապարհը շուտ բացվի նախատեսվածից, ապա կարող է վերահսկվել այլ ուժերի կողմից, օրինակ՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի, ինչը հետագայում խնդիրներ կստեղծի Թուրքիայի համար դեպի Ադրբեջան ազատ մուտք ունենալու հարցում։ Կարևոր է նաև այն հարցը, թե ինչ ռեժիմով կգործի ճանապարհը։ Իր հերթին ռուսական կողմը հասկանում է պանթուրքական վտանգի տարածման հնարավորությունը։ Դրա համար էլ ակտիվորեն առաջ է քաշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հարցը։

Ու ինչքան էլ տարբեր հարցերում Թուրքիան ու Ռուսաստանը փորձեն համագործակցել ու պայմանավորվածությունների գալ, միևնույնն է, տարածաշրջանային գերակայության հարցում այս երկու տերությունների շահերը բախվում են։ Ի հակադրումն Ռուսաստանի և Իրանի տարածքը շրջանցելու փորձերի, Մոսկվան ու Թեհրանը փորձում են իրագործել ՀյուսիսՀարավ միջանցքի իրենց տարբերակը։ Այդ ճանապարհն անցնելու է Կասպից ծովով դեպի Ադրբեջան, ապա Իրան ու դուրս է գալու Պարսից ծոցով դեպի Հնդկական օվկիանոս։ Իսկ հետագայում, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները կարգավորվեն, ապա այս միջանցքի աշխարհագրական կարևորությունը կարող է էլ ավելի ընդլայնվել։ Ու պատահական չէ, որ այս ճանապարհի թեման կարևորվեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։

Անկարայում միշտ դեմ են արտահայտվում բոլոր այն տարածաշրջանային նախագծերին, որոնք շրջանցում են իրենց երկրի տարածքը, բայց Հյուսիս-Հարավ միջանցքի այս տարբերակը որոշակի վտանգ է պարունակում նաև Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների համար։ Նախ՝ այդ ճանապարհի գործարկման արդյունքում Ռուսաստանն ու Իրանն իրենց դիրքերն Ադրբեջանում ավելի կուժեղացնեն, քան Թուրքիայի դիրքերն են։ Իսկ հետագայում Ռուսաստանը կկտրի նաև Թուրքիայի ազդեցության արտահանման ճանապարհը դեպի թյուրքախոս մյուս երկրներ՝ Միջին Ասիա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular