ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասում եք՝ ո՞վ էր որոշելու Ղարաբաղի հարցը.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է: Երեսուներեք տարի առաջ Արցախը հռչակեց անկախանալու մասին, ինչը լիովին համապատասխանում էր թե՛ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին, թե՛ արդեն քանդվող ԽՍՀՄ օրենքներին, թե՛ միջազգային իրավունքի նորմերին: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության չարաղետ գործունեության ու վարած ոչ հայանպաստ ու ոչ արցախանպաստ քաղաքականության հետևանքով սեպտեմբերի 2-ն առաջին անգամ նշելու ենք լիովին հայաթափված ու ամբողջությամբ թշնամուն հանձնված Արցախի պայմաններում:

Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց լիովին հայաթափել հազարամյակներ շարունակ հայկական մնացած Արցախը: Թե ինչ ընթացքով, նորից չենք կրկնի, այդ ամենը բոլորի աչքի առջև է: Առհասարակ, Փաշինյանը միշտ էլ խորապես ատել ու ատում է Արցախն ու արցախցիներին, ատում է հայոց պատմությունը, ատելով ատում է հայոց հաղթանակները: Ատում է հաղթողներին: Բայց դա չէ միայն հարցը, առավել ևս, որ այդ՝ բազմիցս արտահայտված ատելության երևույթին անդրադառնալու առիթներ եղել են: Հարկավ, Արցախի անկախության օրվա առիթով լավ կլիներ անդրադառնալ խնդրի պատմաքաղաքական կողմերին, այն պայմաններին ու իրավիճակին, որի պայմաններում որոշվեց ինքնորոշման իրավունքի իրացման վրա շեշտը դնել, խոսել ու հիշեցնել ազատամարտի ու Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած առաջին պատերազմի (1991-94 թթ.) ընթացքի մասին, դիտարկել հաջորդած բանակցային գործընթացի նրբերանգները:

Բայց Փաշինյանի կողմից ու Հայաստանի անունից պաշտոնապես Արցախն ուրանալուց, դրա հետևանքով կատարված ահավոր աղետից ու հայրենազրկումից հետո բոլոր այդ խոսակցությունները մի տեսակ անտեղի են թվում: Իսկ, այ, նույն Փաշինյանի երկերեսանի մոտեցումների մասին շարունակ արժե հիշեցնել: Ինչպես վերջերս իր կողմից արված խոստովանությունը, թե իր սխալն այն է, որ դեռևս 2018-ին ինքը չէր ասել, որ իշխանության է եկել Արցախը հանձնելու համար: Ինքն ասաց, որ դեռ այն ժամանակ պիտի ասեր, թե՝ Արցախը պետք է հանձնել, այլ տարբերակ չկա... Բայց նույն այդ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում երդում էր ուտում, թե՝ նման բան չկա՜, որ երբ իր մասին ասում են, թե եկել է Արցախը հանձնելու և Հայաստանն աղետելու նպատակով, ցանկանում են իրեն վակաբեկել: Գոռում էր (2018-ի օգոստոսի 17-ին, հիշո՞ւմ եք) հրապարակում, թե երբեք ժողովրդի թիկունքում ոչինչ չի անի, այն էլ՝ Արցախի հարցի հետ կապված:

Ի դեպ, նույն Փաշինյանը 2019-ի մայիսի 8-ին ասուլիս էր տալիս ու, սրբերի որմնանկարների խորապատկերում մունաթ գալով, հայտարարում էր, թե՝ ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը: Ավելին, «նախկիններին» մեղադրում էր ինչում ասես, այդ թվում՝ վերագրում մոտեցում, թե նրանք, իբր, դեմ են, որ «ժողովուրդը որոշի» (դեռ մի կողմ, որ նման հարցադրում երբեք չի եղել, ու նման պնդումները փաշինյանական սովորական մանիպուլ յացիաներ են): Բայց հիմնականը. այդ պատմական ասուլիսում Փաշինյանը հոխորտալով վրա էր տալիս՝ «էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ հողեր ծախելու մեջ մեղադրի... ո՞վ են դրանք ընդհանրապես... զինվորի հաշվին վզներ հաստացրածները... նրա՞նք պիտի Ղարաբաղի հարց որոշեն... Բանակ թալանածն իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել: Եվ, այո, ժողովուրդն ա որոշելու...»:

Սա, կրկնենք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որ նախ՝ թաքուն բանակցություններ էր վարում թշնամու հետ, բանակցությունների առարկան երբեք հրապարակային չէր արծարծում (ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք): Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդից թաքուն, մթության քողի տակ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունն է ստորագրել՝ առանց որևէ «ժողովրդի» որևէ բանի մասին տեղյակ պահելու: Դա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ 2021-ին գնաց Պրահա և, ինչպես հայտնի է, ԵՄ «քավորությամբ» ուրացավ Արցախը: Դա էլ, ի դեպ, առժամանակ գաղտնի էր պահվում, մինչև որ 2022-ի գարնանը պաշտոնապես չհայտարարեց ուրանալու մասին: Թե բա՝ «ժողովուրդն է որոշելու...»:

Որոշեց ինքը, միանձնյա: Իր թիմն էլ, որպես կոլեկտիվ պատասխանատու, որոշեց մտնել այդ մեղքի տակ: Ի՜նչ ժողովուրդ, ի՜նչ հանրաքվե: Ո՞վ է ժողովուրդն, ընդհանրապես, Փաշինյանի համար: Տուգանքի ու հարկային քերթման «մատերիալ», ոչ ավելին: Իսկ այս ամենի մեջ ամենահիմնականն ու ամենատարօրինակն այն է, որ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular