ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են իշխանությունները ձգտում, որ իրենց «քլնգեն» մանր բաների համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում Փաշինյանը հերթական «փայլատակումներն» ունեցավ: Թեպետ արդար կլիներ ասել, որ թե՛ Փաշինյանը, թե՛ «էկրանային» քպականները շարունակաբար ձգտում են «փայլատակել», այն է՝ ասել բացահայտ անիմաստ, արտաքուստ երկրորդական, «քլնգելու» ենթակա բաներ: Ակնարկված վերջին նիստում Փաշինյանն, օրինակ՝ խորիմաստ հարց է տալիս, որ եթե պատմամշակութային հուշարձանները պետական արժեք են, ապա «ինչո՞ւ եկամուտ չեն բերում պետությանը»: Այս անձի չափման միակ միավորը «քեշ փողն» է, եկամուտը: Բայց դա դեռ իր հերթին: Փաշինյանին, տեսեք-տեսեք, դուր չի եկել արգելոց բառը: Ու նա հանձնարարել է պալատական լեզվաբաններին, որ մի նոր բառ հորինեն:

Օրուելյան տարբերակով ասած՝ «նորալեզու» է ստեղծում: Արժե՞ ասել, որ երեկ սոցցանցերում «արգելոցային» բում էր, որոշակի դեպքերում՝ անմեջբերելի բնորոշումներով: Այս դրսևորումն իսկապես ուշագրավ է: Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Փաշինյանն ու առաջին շարքի փաշինյանականները նման հայտարարություններով, անհամարժեք դրսևորումներով, երրորդական-չորրորդական թեմաներ առաջ բերելով, անհեթեթություններ տարածելով որոշակիորեն ուշադրություն են շեղում: Սակայն խորանում է տպավորությունը, որ Փաշինյանը դիտավորյալ խնդիր է դրել այնպես անել, որ այդ ամենը աղմկոտ արձագանքներ ստանա, այսպես ասած՝ «անմեջբերելի արտահայտություններով» հանդերձ: Իրենց ձեռնտու է, որ նման արձագանքներ ստանան այդօրինակ «մանր հարցերի» հետ կապված, ինչպես «արգելոց» բառը չհավանելու դեպքում էր և նախորդած նման այլ դեպքերում: Այդպիսով նրանք հույս ունեն (իսկ գուցե իսկապես էլ դա նրանց հաջողվում է) ոչ միայն հանրության ուշադրությունը և անխուսափելի վրդովմունքը շեղել հիմնական, առանցքային հարցերից, այլև «քլնգոցը» աստիճանաբար հեռացնել հենց այն կարևոր թեմաներից, որոնք ամենաշատն են «քլնգելի»: Մեղմ ասած՝ «քլնգելի»:

Այսինքն, հասնել նրան, որ հասարակությունն իրեն ու իր թիմին մեղադրի, անիծի, թեկուզ հայհոյի, ասենք, արգելոց բառի հետ կռիվ տալու համար, այլ ոչ թե այն ամենի, ինչ բերեցին Արցախի ու Հայաստանի գլխին, կամ, ինչպես հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ իրեն հանկարծ դավաճան չասեն:

Ի լրումն, նման «մանր» երևույթների հետ կապված կանխատեսելի արձագանքներ ստանալով՝ Փաշինյանն ապահովում է իր հիմնական կենսատու աղբյուրը, այն է՝ մշտապես հանրային ուշադրության կենտրոնում լինելը: Կարևոր չէ, թե ինչպես, անգամ արդեն կարևոր չէ, որ արձագանքները բացասական են կամ նույնիսկ՝ ծաղրական կամ վիրավորական են, կարևորը՝ «դաշտը գրավելն» ու հնարավորինս երկար այնտեղ մնալն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular