ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա յուրաքանչյուրս մեզ համար որոշում ենք՝ Արցախը զորությո՞ւն է, փրկությո՞ւն, թե՞ «գլխացավանք». Սեպտեմբերի 2-ը կարևոր օր է. Արցախի թեմի առաջնորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում երեկ տեղեկատվություն հայտնվեց, որ սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության օրը, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները քաղաքացիների առջև բաց կլինեն ժամը 12։00-18։00-ը։

«Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-իցմինչև 18:00-ն»,-նշված է տեղեկատվական շտաբի ֆեսյբուքյան էջում։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սեպտեմբերի 2-ին նախ կայցելի Եռաբլուր՝ իր խոնարհումը բերելու հայրենիքի նահատակված տղաների հիշատակին, այնուհետև կգնա Արցախի ներկայացուցչություն՝ խոսելու ու շփվելու այն հայերի հետ, ովքեր այդ օրը կգնան այնտեղ։

«Մենք այս պահին Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառում ենք անցկացնում Արցախի թեմում, իսկ արդեն սեպտեմբերի 2-ին կգնանք Արցախի ներկայացուցչություն։

Արցախի անկախությունը եղել է ու մեզ համար կմնա՝ որպես սրբազան առաքելության ջանքերի շնորհիվ ձեռք բերված մի գաղափար։ 1980-ականներից սկսած մեր զավակներն այդ գաղափարի համար պայքարեցին ու անկախացան՝ կառուցելով պետականություն։

Արցախի անկախությունը մեզ համար հոգևոր գանձ է, որի շուրջ մենք պետք է շարունակենք մտածել, թե ինչպես կկարողանանք կրկին այն վերարժևորել, ողջ հայությունը պետք է համախմբվի հենց այդ գաղափարի շուրջ։ Այսօր պետք է նաև, որ Հայաստանի պետականությունը նախ պաշտպանվի»,-168.am-ի հետ զրույցում նշեց սրբազանը և շարունակելով միտքը՝ նկատեց.

«Եթե Արցախի պետականությունն այսօր կորցնենք, կամ այն լուծարվի, թեև որևէ մեկն իրավական ու բարոյական իրավունք չունի գնալու այդ քայլին, քանի որ Արցախն անկախացել է ժողովրդի քվեով, ու ժողովուրդը կարող է իր ստեղծած պետականության ճակատագիրն ինքը որոշել։ Արցախը համայն հայության, կրոնական տերմինով ասած՝ խաչն է»։

Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ, այն մարդիկ, որոնք Արցախը համարում են «գլխացավանք» ու «բեռ», այդ մարդկանց համար Արցախը և նրա խաչը հիմարություններ են։ Իսկ նրանք, որոնք Արցախը համարում են զորություն, նրանք Արցախն ազատագրողներն են՝պայքարողներն ու վերակառուցողները։

«Հիմա յուրաքանչյուրս մեզ համար որոշում ենք՝ Արցախը զորությո՞ւն է, փրկությո՞ւն, թե՞ «գլխացավանք»։ Մենք՝ որպես ժողովուրդ, պետք է կանգնենք, վերագտնենք մեր խաչը և դրա միջոցով՝ մեր ազգային ներուժը։ Միայն դրանով կարող ենք դառնալ վկան այն մեծ տեսիլքին, որ ազգովի պետք է վերադառնանք դեպի խաչին՝ տիրոջ զորակցությամբ։ Կրկնում եմ՝ սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր է, ազգովի պետք է նշենք Արցախի անկախության օրը»,-եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular