ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժոզեպ Բորելը չի կարող ԵՄ բոլոր երկրների փոխարեն ասել՝ կարո՞ղ է արդյոք Ուկրաինան նրանց տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին․ Իտալիայի արտգործնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի կարող ԵՄ բոլոր երկրների փոխարեն ասել՝ կարո՞ղ են արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նրանց տրամադրած զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին։

«Բորելը խոսում է իր անունից, ոչ թե ԵՄ անդամ երկրների, որոնցից ամեն մեկն իր օրենսդրությունն ունի»,- ասել է Տայանին՝ Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Բորելը ԵՄ երկրներին կոչ էր արել Կիևին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել, ինչպես նաև վերացնել Ռուսաստանին արևմտյան զինատեսակներով հարվածելու  բոլոր սահմանափակումները։ Միևնույն ժամանակ նա խոստովանել էր, որ հեշտ չի լինի կարճ  ժամանակահատվածում և առանց ուշացումների Ուկրաինային հակաօդային պաշտպանության նոր համակարգեր տրամադրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular