ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանվեց տան դիմաց, գյուղում շոկի մեջ են․ մանրամասներ` 32-ամյա երիտասարդի սպանությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 30-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզի Այգավան գյուղում։ Սպանվել է Այգավան գյուղի 32-ամյա բնակիչ Մնացական Հարությունյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Այգավանի վարչական ղեկավար Արամ Շիրինյանը նշեց, որ այս պահին դեռ ոչինչ հայտնի չէ։ Չգիտեն, թե ով կարող էր կատարել այս դաժան սպանությունը։

«Շատ խելացի, կրթված, դաստիարակված, լավ ընտանիքի տղա էր։ Ունի մի քույր, մի եղբայր։ Իրենից մեծ է եղբայրը։ Զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Շատ հարգանքով, շնորհքով երիտասարդ էր»,- ասաց նա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ գյուղացիները սպանված երիտասարդից երբևէ վատ բան չեն նկատել։
«Զարմացած ենք, չեմ կարող ասել, ինչու է նման բան եղել, ով կարող էր անել։ Գյուղում բոլորս էլ ապշած ենք։ Նշանված էր, նոր էր նշանվել։ Շատ լավ, հարգված ընտանիքից էր։ Մայրը մանկավարժ, հայրն էլ էլի կրթված, գրագետ անձնավորություն է»,- եզրափակեց Այգավանի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք՝ այսօր՝ օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular