ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կտա Հայաստանին ստորագրության հետկանչը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանը վերջին օրերին կրկին հիշել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ ՌԴ ԱԳՆ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պնդել են, թե եռակողմ հայտարարությունը գործում է ողջ ծավալով, իսկ 9-րդ կետը, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերահսկումը վերապահում է ՌԴ ԱԴԾ-ին, չի չեղարկվել։ Ըստ ռուս պաշտոնյաների, հայկական կողմը, չնայած հայտարարություններին, պաշտոնապես չի ծանուցել եռակողմ համաձայնություններից հետ կանգնելու մասին։

«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունները նախկինի նման հայ-ադրբեջանական հաշտության հիմքն են։ Կարծում ենք՝ դրանց այլընտրանք չկա։ Եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համաձայնագրերից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթղթերն այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց նման բան չենք լսել», - նշել էր Զախարովան։

Ինքը՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, մայիսին էլ նշել էր, թե, ըստ էության, այսօր ոչ մի կետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չի գործում:

Միևնույն ժամանակ, իշխանությունները ետ չեն կանչում իրենց ստորագրությունը, այդկերպ հնարավորություն տալով Ռուսաստանին խաղարկել եռակողմ հայտարարության թեման։

Անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով, ՌԴ-ն գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:  «Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա»,- նշել է պատգամավորը:

Մանե Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular