ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կլինի սահմանադրական հանրաքվեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է անցկացնել 2027 թ., այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, թե Հայաստանին ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Նա նաև բարեփոխումների հանձնաժողովին հրահանգել էր նոր հայեցակարգ գրել, այն ներկայացնել մինչև 2026 թ. դեկտեմբեր։

Մինչ Փաշինյանը նոր Սահմանադրություն է փորձում մշակել, Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևի, Ամիրբեկովի և այլոց շուրթերով պարբերաբար պահանջներ է ներկայացնում՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը, նախաբանից հեռացնելու Անկախության հռչակագրի վկայակոչումը։ Հռչակագրով, հիշեցնենք, ամրագրվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։

Արդարադատության նախարարը պնդում է. «Անկախության հռչակագրի հարց չի քննարկվել, բոլոր նիստերն առցանց հեռարձակվում են, լրագրողները կարող են այդ ամենին մասնակից լինել»։ Մինասյանի այս հայտարարությանը, մեծ հաշվով, լուրջ վերաբերվելու կարիք չկա։ Փաշինյանական իշխանությունը բազմիցս է աչքի ընկել տարբեր հայտարարություններ անելով, ապա տրամագծորեն հակառակ ուղղությամբ գործելով։ Այս հարցում էական է այն, որ գործող իշխանությունները լուրջ ախորժակ ունեն պաշտոնավարել բավական երկար, ընդհուպ 2027 թ. հանրաքվե կազմակերպել։ Թեև, ֆորս-մաժորային սրացումներն էլ չեն բացառվում։ Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանին հաջողվել է պայմանավորվածությունների հանգել Ադրբեջանի հետ՝ հանրաքվեն փոքր-ինչ ուշ կազմակերպելու հարցում։ 

Էլիզա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular