ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչիկ Մանուկյանը հայտնվել է աննախանձելի վիճակում. նա միջնորդներ է փնտրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 3-ի հայտնի դեպքից հետո բոլոր թեկնածուները, որոնք հրաժարվել էին իրենց ինքնաբացարկի դիմումներից, արդեն խոսել են և մեկնաբանել իրենց անհեռանկարային քայլը: Նրանցից ոմանք հայտարարել են, որ հրաժարվում են մանդատից, ոմանք հայտարարել են, որ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջին իսկ ցանկության դեպքում պատրաստ են հրաժարվել մանդատից:

Սակայն կա մեկը, ով դեռ չի խոսել, և այդ մեկը Խաչիկ Մանուկյանն է: Նա ԿԸՀ-ի հայտնի նիստից հետո հենց նույն օրը լքել է հանրապետությունը, կամ, եթե իրերը կոչենք իրենց անունով, պարզապես փախել է երկրից և մինչև հիմա հանրապետությունում չէ:
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նա ներկայումս գտնվում է շատ աննախանձելի վիճակում: Նա վաղուց հասկացել է, որ իր քայլը անհեռանկարային և չմտածված քայլ էր, հասկացել է, որ այժմ մնացել է լիովին մենակ իր, և այժմ ցայտնոտի մեջ ընկած միջնորդներ է փնտրում, որպեսզի նրանք բարեխոսեն Գագիկ Ծառուկյանի մոտ իր համար:

Այնինչ նրա կինը այս օրերին հարցազրույց է տվել լրատվականներից մեկին և նշել, որ Խաչիկ Մանուկյանը գտնվում է գործուղման մեջ: Հասկանալի է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ «գործուղման» սկիզբը զարմանալիորեն համընկավ ԿԸՀ-ի նիստի հետ, որից հետո Խաչիկ Մանուկյանը պարզապես չքվեց: Երկրորդ, անգամ գործուղման մեջ գտնվող ԱԺ պատգամավորը հաճախ հասանելի է լինում հայաստանյան լրատվամիջոցների համար, հատկապես երբ գտնվում է որևէ կարևոր գործընթացի կիզակետում, այնինչ Խաչիկ Մանուկյանը պարզապես հօդս է ցնդել:

Խաչիկ Մանուկյանի կինը նաև հայտարարել է, որ իր ամուսնուն ընտրողներն են պահանջել, որպեսզի նա վերցնի իր մանդատը և գնա Ազգային Ժողով: Այլ կերպ ասած Խաչիկ Մանուկյանը իր կնոջը հուշել է, որ իր տղամարդկային արժանապատվության բացակայությունը և պայմանավորվածությունից հետ կանգնելը բացատրի ընտրողների կամքով: Հետաքրիքր է, այս օրերին հօդս ցնդած Խաչիկ Մանուկյանը ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել իր ընտրողների շահերը, արտերկրի՞ց, ընդահատակ անցնելո՞վ թե հօդս ցնդելով: Հերիք չէ Խաչիկ Մանուկյանը ապացուցեց, որ տարրական տղամարդու խոսքը չի կարողանում պահպանել և որպես մարդ զրո է, այժմ էլ իր քայլերով ապացուցում է, որ որպես պատգամավոր նույնպես զրո է, քանի որ կնոջ դեմքով ընտրողների վրա հղում անողը առնվազն պետք է հանդիպեր իր ընտրողներին և գոնե տեղեկացներ նրանց, որ վերցրել է իր մանդատը, այլ ոչ թե թողներ, որ ընտրողները այդ մասին տեղեկանան լրատվամիջոցներից և նույն լրատվամիջոցներից էլ տեղեկանան, որ Խաչիկ Մանուկյանը արդեն քանի օր է «թռած» է և իր փոխարեն կինն է պարզաբանումներ տալիս լրատավամիոջցենրին:

Ի դեպ, լավատեղյակ աղբյուները ասում են, որ Խաչիկ Մանուկյանը վաղուց արդեն զղջացել է իր արարքի համար և այժմ գտնվում է հոգեպես ծանր վիճակում, սակայն իր սխալ արարքի գիտակցումը թույլ չի տալիս գալ և անձամբ ներկայանալ Գագիկ Ծառուկյանին, ինչպես արեցին մյուսները, դա է պատճառը, որ նա սկզբից կնոջ միջոցով մեսիջ հղեց,այն է, երբ վերադառնա Խաչիկ Մանուկյանը անպայման կհանդիպի Գագիկ Ծառուկյանի և այժմ միջնորդ է փնտրում, որպեսզի իր համար բարեխոսեն, ինչից հետո մեղայականով վերադառնա և հրաժարվի մանդատաից:

Հասկանալի է, որ Խաչիկ Մանուկյանին կարելի է այժմ միայն խղճալ, քանի որ հանուն մանդատի, պահի ազդեցության տակ ընկնելով, նման անելանելի վիճակում հայտնված անձնավորոււթյունը կարող է միայն խղճահարություն առաջացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular