Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 8 մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող 55-ամյա Արա Մ․-ին պատկանող «Nissan Murano» և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած «Mercedes», 28-ամյա Գոռ Վ․-ի վարած «Mercedes» և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։