ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել․ փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել:

Այս մասին Արմլուրին տված հարցազրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Բողոքարկել ենք առգրավվման գործողությունը։ Դատախազը մեզ պատասխանել է, որ որքան էլ մեր բողոքը հիմնավոր լինի, որքան էլ մենք ճիշտ լինեք, ինքը այդ ավտոմեքենան վերադարձնելու հանձնարարություն չի կարող տալ, որովհետև իր քննիչից մեկ այլ քննիչ եկել և ամտոմեքենան առգրավվել է։

Այսինքն քննիչից քննիչը առգրավել է ավտոմքենան։ Սա գործնականում չհանդիպած մի դեպք է, որը որ իրականում աբսուրդային է։

Ստացել եմ քննիչի կողմից առգրավվման որոշումը։ Անյտեղ նշված է, որ նախաձեռնված է քրեական վարույթ այն փաստով, որ նախագահին սպասարկող ավտոմեքենան Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան և Արցախ Հանրապետության պաշտոնատար անձինք պարտավորորթյուն կրելով այդ ավտոմեքենան հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը չեն հանձնել, այլ շարունակել են շահագործել։

Այս պահանջի համար ոչ մի իրավական հիմք չկա։ Սա ոչ Պաշտպանության նախարարության մեքենա է, ոչ էլ ՀՀ-ի միջոցներով ձեռք բերված մեքենա»,-նշել է նա։

«Կապ եմ հաստատել Արցախի նախագահի հետ և իմացել, որ դեռևս ամսիներ առաջ Արցախի նախագահը ցանկով բոլոր մեքենաների պետհամարանիշները նշելով  ՀՀ կառավարությանը տեղեկացրել է՝ ինչ տրանսպորտային միջոցներ են Արցախին պատկանող տեղափոխվել ՀՀ և առաջարկել է քննարկել՝ ինչ ճակատագրի պիտի արժանանան այդ մեքենաները։ Այդ գրությանը ոչ մեկ չի պատասխանել»,-նշել է նա։

Փաստաբանը նաև հավելել է, որ Սամվել Շահրամանյանի մեքենան Կառավարությունը պատրաստվում է աճուրդի հանել։

«Փաստաբանական գործունեության արդյուքնում և որոշակի հարցադրումների համատեքստում պարզում եմ  նաև, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է բոլոր առգրավված ավտոմեքենաները էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել։

Քրեական վարույթ է նախաձեռնվել, ոչ մեկին մեղադրանք չկա առաջադրված, իրենք պատրասվտում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել»,- ավելացրել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին Երևանում Արցախի Հանրապետության հատուկ ներկայացուցչության երկաթյա դարպասը, ներխուժել ներս և առգրավել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular