ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին 235-րդ շրջանի զինվորական դատարանը ուղարկել է քննչական մեկուսարան՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Այս մասին հայտնում է Корреспондент-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հետաքննության միջնորդությունը բավարարվել է, և կասկածյալ Պոպովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև հոկտեմբերի 29-ը»,– հրապարակել է դատարանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ քննության տվյալներով` 2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Պատրիոտ» այգու զարգացման, սպասարկման և աշխատանքի համար, հարստանում էր այդ հաստատության հաշվին` գործելով նախկինում քրեական պատասխանատվության ենթարկված այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ համատեղ։

Պարզվել է, որ Պոպովը «Պատրիոտ» այգու հաշվին շինարարական և վերանորոգման աշխատանքներ, նյութական արժեքների մատակարարում է կազմակերպել Մերձմոսկովյան Կրասնոգորսկ շրջանումգտնվող իր հողատարածքի համար։

Բացի այդ, նա իր ենթակաների միջոցով «Պատրիոտի» հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող առևտրային կազմակերպությունների ղեկավարներին ստիպել է շինարարական և մոնտաժային աշխատանքներ իրականացնել քաղաքից դուրս գտնվող իր այդ առանձնատանը` առանց դրա դիմաց վճարելու։

Տան կառուցումից և հողատարածքի բարեկարգումից հետո Պոպովը շարունակել է իր շուրջ 3 հա մակերեսով հողամասի տեխնիկական և տնտեսական սպասարկումն ապահովել այգու հաշվին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular