Պոկրովսկու ուղղությամբ «մարտերը բացառիկ ծանր են»․ Սիրսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊոկրովսկու ուղղությամբ «մարտերը բացառիկ ծանր են»:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ իրավիճակը ներկայումս ամենաբարդն է։
«Պայքարը չափազանց դաժան է։ Թշնամին մարտի մեջ է նետում այն ամենը, ինչ կարող է շարժվել և հարձակվել՝ փորձելով ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը։
Մեր զինվորները արիություն և հերոսություն են ցուցաբերում թշնամու գերակա ուժերի հետ մարտերում»,-թելեգրամյան իր ալիքում գրել է նա։