Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին․ ՌԴ փոխարտգործնախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի նախագահը հրավիրվել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները բնութագրվում են որպես արագ զարգացող հզոր երկրներ։ Այս երկրների բարենպաստ դիրքն ապահովում է համաշխարհային տնտեսության մեջ նրանց կարևոր դերը։