ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Քրիստափոր Իսահակեանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Խորենացի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

- սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել  այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ,

- սանհանգույցի դուռը անմիջապես  բացվել է  սննդամթերքի մշակման սենյակների մեջ,

- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

- խոհանոցի պատերի որոշ հատվածների  առկա են անհարթություններ, չեն ունեցել հարթ մակերես,  պատերի որոշ հատվածների ծեփերը թափված են եղել, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող  ու անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- առաստաղի որոշ  հատվածները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը, առկա են եղել անհարթություններ, բացվածքներ,

- սննդամթերք պարունակող տարածքների՝ խոհանոցի, աշխատանքային սեղանների մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում,

- սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն և դրանք չեն իրականացվել,

- բոլոր սարքավորումները,գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ ենթարկած չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,

- խոհանոցում տեղակայված սեղաններից մեկը կառուցված չի եղել  հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չի պահվել  նորոգ ու բարվոք վիճակում,

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Այս մասին հաղորել է ՍԱՏՄ-ն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular