ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության տարիներին նրանք փրկել էին 8000 հայ որբերի եւ տվել նրանց սեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Asbarez» պարբերականը ներկայացրել է Հայոց ցեղասպանության տարիներին 8000 հայ որբի փրկած շվեդ ընտանիքի պատմությունը: Հարրի Պողոսյանը, ում տատիկն ու պապիկը նույնպես անցել են Ցեղասպանության տարիների դժոխքի միջով, գրում է.

«Ինձ բախտ էր վիճակվել ընկերանալ նշանավոր մի կնոջ՝ Էլիբեթ Քուենզլեր Մարշալի հետ: Նա ծնվել է 1917 թվականին Թուրքիայի Ուրֆա քաղաքում: Նա բժիշկ Ջեյքոբ Քուենզլերի դուստրն է: Բժիշկ Քուենզլերը ինձ հիշեցնում է Օսկար Շինդլերին, ով Հոլոքոստի ժամանակ փրկեց համարյա 1200 հրեաների: Նա ամեն ինչ արել է Հայոց ցեղասպանության ժամանակ 8000 հայ որբերին փրկելու համար Ուրֆայի, Մարդինի, Դիարբեքիրի, Հարփութի, Արաբկիրի, Մալաթիայի շրջաններում: Նա շվեդ բժիշկ էր, ով հեղինակել է «Արյան եւ արցունքների հողում» գիրքը, որը Թուրքիայում իրականացրած նրա բժշկական 23-ամյկ (1899-1922 թթ.) գործունեության ժամանակագրությունն է:  Նա աշխատում էր Ուրֆայի շվեդական հիվանդանոցում: Ուրֆայում բնակվում էին հայ քրիստոնյա մարդիկ: Նա օգնում էր հիվանդներին եւ վիրավորներին, ինչպես նաեւ որբերին. նրան բնութագրող մի արտահայտություն կա՝ բժիշկ առանց սահմանների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է հեղինակը:

Հարրի Պողոսյանը պատմում է, թե երբ բժիշկն ու իր կինը՝ Էլիզաբեթը, տեղափոխում  էին որբերին Թուրքիայից Լիբանան եւ Սիրիա, բժիշկ Քուենզլերն ասել էր, որ դա նրանց համար մեծ ուրախություն է, նրանց կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը:

«Իմ տատիկը՝ Սանդուխտը, այդ ժամանակ նույնպես որբ էր: Նա 10 տարեկան էր եւ կորցրել էր ընտանիքը Ցեղասպանության ժամանակ: Շատ հնարավոր է, որ նա հենց այն որբերից էր, ում փրկել էր բժիշկ Ջեյքոբը: Ես հանդիպեցի բժշկի դստերը՝ Էլիբեթին, եւ նրա թոռանը` Սան Դիեգոյի հայկական եկեղեցում:  2010 թվականն էր. դուստրն ինձ հրավիրեց իր տուն: Այնքան հետաքրքիր էին այդ պատմությունները  նրա հոր մասին: Նա հիշեց, որ 2 տարեկան էր, երբ խաղում էր որբերի հետ իր հայրիկի միսիոներական որբանոցում: Նրանք եղբայրների եւ քույրերի նման էին: Նա բժշկի կրտսեր զավակն էր,  ընտանիքն ուներ մեկ որդի եւ չորս դուստր, ինչպես նաեւ մի որդեգրված դուստր, ով հայ էր: Նա Ռոզան էր, ում որդեգրել էին նախքան տիկին Էլիբեթի ծնվելը: Նա պատմեց, որ տնային աշխատողը հայուհի է եղել: Մի անգամ եկեղեցում երեխաներին ներկայացնում էին մարդկանց, թե նրանցից որ մեկին կցանկանան որդեգրել, բոլորին վերցրել էին բացի մեկից՝ կեղտոտ, ոջլոտ, անառողջ աչքերով մի աղջնակից: Նա միայն  մի վերնաշապիկ էր կրում, եւ  աշխատակցուհին խնդրել էր, որ  նրան վերցնեն, որովհետեւ հակառակ դեպքում նա միայնակ կհայտնվի դրսում: Նրան որդեգրեցին, մաքրեցին, եւ նա դարձավ տիկին Էլիբեի ավագ քույրը՝Ռոզան»:

Բժշկի դուստրը հեղինակին պատմել է, թե ինչպես են ծնողները կազմակերպել եւ տեղափոխել 8000 հայ որբերին, ինչպես են հոգացել, որ երեխաներից յուրաքանչյուրն այդ դժվարին ճանապարհին ունենա հագուստ եւ սնունդ:

«Նրանք պետք է շատ անցակետերով անցնեին, իսկ  քրդերը փորձում էին նրանց կանգնեցնել: Բժիշկն ուներ բոլոր 8000 որբերի անունները, մեկ առ մեկ հաշվում էր նրանց: Իսկ բժշկի կինը ամեն օր ավելի վաղ էր հասնում նախատեսված ապաստարաններ, որպեսզի անհրաժեշտ սնունդ պատրաստի նախքան երեխաների հասնելը: Նա ամեն օր` մինչեւ Լիբանանի սահման հասնելը, այդպես էր անում:  Լիբանանում նրանք գտան մի հին մենաստան, որը եւ վերածեցին որբանոցի:  Նրանք հոգ էին տանում որբերի մասին, եթե երեխաները վատառողջ էին: Նրանց տանում էին իրենց տուն, խնամում, ապա նորից տեղափոխում որբ անոց, որը նրանց դպրոցն էր, քանի որ այնտեղ նրանք սովորում աէին գրել եւ կարդալ»:

Բժիշկն ու կինը երեխաներին սովորեցրել էին տարբեր արհեստներ՝ տնային տնտեսություն, ասեղնագործություն, խոհարարություն, կոշկակարություն, գորգագործություն, քանի որ գիտեին՝ նրանք որբանոցում ընդմիշտ չէին մնալու:

«Քանի որ երեխաները շատ խելացի էին, նաեւ տաղանդավոր գորգագործներ, միսիոներների ընտանիքը որոշում է հիմնել գորգերի գործարան: Ամերիկյան կազմակերպություններից մեկը շուտով ֆինանսավորում է որբանոցը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում մի շարք ծրագրերի իրագործումը: Բժիշկն ու կինը նաեւ հարսանիքներ էին կազմակերպում, ամուսնացնում էին  երեխաներին»:  

Հեղինակը ներկայացնում է իր եւ տիկին Էլիբեթի վերջին հանդիպումները եւ զրույցները, որոնք այնքան շատ են նրան տպավորել.

«Էլիբեթը հրաշալի կին էր, նա սիրում էր այգեգործություն, լող, գլուխկոտրուկներ: Նրան շատ էին դուր գալիս վարդերը, որոնք ամեն ամիս բերում էի: Մի օր ինձ առաջարկեց թեյել իր հետ, մենք նշեցինք նրա 95-ամյակը, պատրաստեցինք  տորթ, նվերներ մատուցեցինք: Մենք նստած լսում էինք նրա պատմությունները հոր առաքելության մասին, պատմություններ, որոնք երբեք չէինք ապրել կյանքում: Երբ բժիշկը մահացավ 1949 թվականին Լիբանանում, նա հայտնի դարձավ որպես հայ որբերի հայր: Նա հրաշալի մարդ էր, ով տալիս էր մյուսին՝ դրա դիմաց ոչինչ չակնկալելով: Նա Թուրքիայում 20 տարի ապրել էր հայերի հետ եւ ականատես էր եղել, թե ինչպես են վերաբերվում նրանց. հայ տղամարդիկ, կանայք  եւ երեխաները ենթարկվում էին անասելի տանջանքների, նրանք տարհանվում էին տներից, կոտորվում, խոշտանգվում՝ առանց նույնիսկ գիտակցելու սեփական մեղքը:  Նրանց մեջ իմ տատիկն ու պապիկն էին: Բժիշկը վտանգել է կյանքն ու փրկել հազարավոր վիրավորների, հիվանդների, երեխաների, տվել նրանց սեր, մարդկանց,  ովքեր անչափ շատ էին տանջվել: Նա առաջ տարավ Աստծո աշխատանքը ու երբեք չփորձեց մարդկանց փոխել: Նա թույլ տվեց նրանց մնալ այնպիսին, ինչպիսին կան: Երբեք չեմ մոռանա նրա գործած հրաշքներն ու լավ գործերը: Նա մեկն էր միլիոնավոր մարդկանց մեջ»:

2017 թվականի ապրիլի 16-ին՝ Սուրբ Զատկի օրը, Էլիբեթի դուստրը՝ Փոլին, զանգահարեց Հարրիին եւ հայտնեց  մոր մահվան լուրը:

«Նախքան այդ դեպքը ես նրան մի քանի անգամ այցելել էի: Վերջին անգամ մի քանի րոպե զրուցեցինք, հետո ես շոյեցի նրա ձեռքը, նա վերցրեց իմ ձեռքերը, համբուրեց սկզբում աջս, հետո ձախս: Նա երկար ժամանակ բաց չէր թողնում ձեռքերս: Հանդիպման ավարտին ես խոստացա, որ կրկին կհանդիպենք: Սա հատուկ պահ էր մեզ համար, քանի որ գիտեինք. այլեւս շատ հանդիպումների հնարավորություն չենք ունենա:  Հնարավոր չէ մոռանալ նրա աննախադեպ պատմությունը, որը կապրի մեր սրտերում հավերժ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular