ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականներն անսպասելի կապ են գտել երկարակեցության և գարեջրի օգտագործման միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Age and Ageing» ամսագրում հրապարակված «Ալկոհոլի օգտագործումը ծերության ժամանակ և դրա ազդեցությունը երկարակեցության վրա» հետազոտության համաձայն գարեջրի չափավոր օգտագործումը զգալիորեն մեծացնում է մինչև 90 տարի ապրելու հնարավորությունը, գրել է Sports.kz-ն Profibeer.ru-ին հղումով։

Այդ աշխատանքի նյութը «Նիդեռլանդների կոհորտային ուսումնասիրության» (Netherlands Cohort Study) ընթացքում ստացված տվյալների հիման վրա են: Մաստրիխտի համալսարանի գիտնականները պրոֆեսոր Պիետ վան դեն Բրանդտի գլխավորությամբ 20 տարվա ընթացքում ուսումնասիրել են 5500 տարեց հոլանդացիների սպառողական սովորությունները: Արդյունքում գիտնականները հայտնաբերել են զգալի կապ ալկոհոլի օգտագործման և տղամարդկանց և կանանց երկարակեցության միջև: Պարզվել է, որ 90 տարեկան դառնալու ամենամեծ հավանականությունը նկատվել է այն տղամարդկանց և կանանց մոտ, ովքեր օրական օգտագործում են 5-ից 15 գրամ ալկոհոլ, այսինքն մոտ 150-400 մլ գարեջուր 4,5 % ալկոհոլի պարունակությամբ։ Ընդ որում գիտնականները նշել են, որ գարեջրի չափավոր օգտագործումն առանց տարբերության է անդրադառնում երկու սեռերի կյանքի տևողության հետ։

Այնուամենայնիվ, գիտնականները զգուշացրել են, որ հետազոտության արդյունքները չպետք է ծառայեն որպես սթափ ապրելակերպի կողմնակիցների կողմից ալկոհոլ օգտագործելու կոչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular