ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն իր նախաձեռնած միջոցառումների համար ոչ մի լումա չի խնայում 150 մլն «Մեր ժամանակների հերոս»-ին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները սեփական նախաձեռնությամբ անցկացվող արարարողությունների համար չեն խնայում պետական բյուջեի ոչ մի լումա։

Նախ երկօրյա հեծանվավազքը պետբյուջեի հաշվին արժեցավ գրեթե 15 մլն դրամ, ապա «Մեր ժամանակների հերոսը» միջոցառում-մրցանակաբաշխությունը դեկտեմբերին անցկացնելու համար տրամադրվեց 150 մլն դրամ։

Եվ միլիոնների ցանկն այսքանով չի ավարտվում․ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելու է «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը»։

Պայմանագրով նախատեսվում է առնվազն 800 մասնակից աշխարհի մոտ 50 երկրից և առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։

Գագաթնաժողովին նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ և առնվազն 25՝ տարբեր ձևաչափով քննարկումներ (աշխատաժողովների (Workshop) քննարկումներ, համաժամանակյա նիստեր, B2B սրահում հանդիպում-քննարկում), նախատեսվում են նաև 3 ցուցահանդեսներ (էքսպո), ինչպես նաև բացման և փակման արարողություններ:

Այս միոցառումների համար նախատեսվում է 180 բանախոս շուրջ 20 երկրներից: Քննարկվելու են Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքականությանը, ներդրումային քաղաքականությանը, հայրենադարձությանը, սփյուռքի կրթական, հայապահպանական, ինքնակազմակերպման խնդիրներին, երիտասարդական կառույցների հզորացմանը և ակադեմիական ներուժի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Գագաթնաժողովը առնվազն 1000 անձի համար է. այն նախատեսում են անցկացնել «Մերիդիան էքսպո կենտրոն»-ում՝ տարածքի վարձակալությամբ:

Տարածքում պետք է գործեն և սպասարկվեն նաև սուրճի, ջրի և զովացուցիչ ըմպելիքների տրամադրման կետեր, որոնց տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ։ Ճաշի (լանչ) և ընթրիքի համար (ֆուրշետ) նախատեսված տարածքը պետք է ապահովված լինի, ինչպես նշված է պայմանագրում՝ «Առանձնացված և բրենդավորված տարածքներով՝ առանձին խմիչքների (կոկտեյլ, գինի), տաք ուտեստների, սուրճի և դեսերտի սեղանների ճիշտ դասավորությամբ եւ ազատ տեղաշարժի հնարավորությամբ (հերթերից և կուտակումներից խուսափելու համար), առնվազն՝ 150 անձի համար նախատեսված բազկաթոռներով, համապատասխան հատակի ծածկույթով (գույնը համաձայնեցնել Պատվիրատուի հետ), դեկորատիվ բույսերով կամ դեկորներով»:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մոտ 2,4 մլրդ դրամ, կամ մոտ 6,2 մլն դոլար, կհատկացնեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն այստեղ՝ ՀՀ-ՈՒՄ անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։ Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ, այնուհետև կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով։

Ստացվում է, որ իշխանությունները միջազգային հանդիպումների համար լումա չեն խնայում, բայց, օրինակ, սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար ընտանիքին հատկացված 16 մլն դրամանոց ծրագիրը կասեցնում են՝ ֆինանսների բացակայության հիմքով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular