ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը գիտական հենքով վերլուծություններ է ներկայացնում տարածաշրջանի և դրա ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ստեղծվել է 2023 թ.-ին Գիտությունների ազգային ակադեմիայում: «Տարեթվի առումով խորհրդանշական որևէ բան չկա, ուղղակի 2023 թ.-ին հաջողեցինք Ակադեմիայում ստեղծել նման կառույց: Ճիշտ կլիներ, եթե նման կառույց ունենայինք դեռևս 1994 թ.-ից սկսած, երբ Արցախյան առաջին պատերազմում կնքվեց հրադադարը: Հայաստանում եղել են տարաբնույթ կառույցներ, կան մասնագետներ, ինստիտուտներ, որոնք աշխատում են այս ուղղությամբ, բայց համակարգված հիմնադրամի, կազմակերպության տեսքով չենք ունեցել»,-Փաստի» հետ զրույցում ասում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ ընդգծելով, որ այս տարեվերջին կնշեն իրենց գործունեության մեկ տարին: «Կարծում եմ՝ բավականին հաջողությունների ենք հասել այս ուղղությամբ»:

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հիմնական ուղղությունները տարածաշրջանի պատմության և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերլուծությունն է գիտական հենքով: «Վերլուծական և քաղաքագիտական կենտրոններ շատ ունենք, բայց մեր առաջնահերթությունն է, որ վերլուծությունները ներկայացնում ենք գիտական հենքով: Մեկ բան է ուղղակի վերլուծություն անելը, մեկ այլ բան՝ այդ վերլուծությունը շաղկապել գիտական գրականության, աղբյուրների հիման վրա, որպեսզի քո հնչեցրած խոսքը լինի հարյուր տոկոսանոց: Համոզված ենք, որ մեր խոսքն օբյեկտիվ է, քանի որ այն նախ և առաջ գիտական է՝ հիմնված գիտական արդյունքների, աղբյուրների և գրականության վրա:

Երկրորդը՝ կապված ադրբեջանցիների ակտիվ գործունեության հետ, պետք է հակադարձենք և դիմագրավենք նրանց կեղծարարությունների հորձանուտին: Տարիներ շարունակ ասվել է, թե ինչո՞ւ չենք արձագանքում դրանց, ինչի հետ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև եղել են շատ արձագանքներ, հրապարակումներ, հրատարակություններ: Խնդիրն ուղղակի այն է, որ այդ հրատարակությունների, հրապարակումների զգալի մասը եղել է հայերեն, և մենք մեր շրջանակներից դուրս չենք եկել: Մեր նյութերն առայժմ հրապարակում ենք չորս լեզվով՝ հայերենով, ռուսերենով, անգլերենով և ադրբեջաներենով, և դա սոցցանցերով տարածում ենք աշխարհով մեկ: Բոլոր սոցցանցերը, ռեսուրսներն օգտագործում ենք, կան մարդիկ, որոնք մեզ աջակցում են այդ հարցերում նաև արտերկրում: Փորձում ենք այս հրապարակումները հասցնել նաև ադրբեջանական հասարակությանը: Գիտենք, թե ինչպիսի ռեժիմ է այնտեղ աշխատում, ինչպես են մարդկանց ճնշում, թույլ չեն տալիս, որ նրանց ճիշտ և օբյեկտիվ ինֆորմացիա հասնի, և մանկապարտեզից սկսած այդ հասարակությունը դաստիարակվում է սխալ, կեղծ և հակահայկական ինֆորմացիայով, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնում և՛ մեզ, և՛ տարածաշրջանի համար: Ուրախ ենք, որ մեր տարածած նյութերը տեղ են գտնում հարևան երկրի հասարակությունում, երբեմն իրենք իրենց մեջ քննարկումներ են կազմակերպում: Կարևոր է ճշմարտությունը հասցնել մեր հարևան ոչ բարեկամ երկրի դաշտ»,-նշում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ ալիևյան ռեժիմի կողմից հսկայական ռեսուրսներ են ծախսվում այդ հարցերի լուծման համար, և մեկ հիմնադրամի միջոցով հնարավոր չէ դա «ծածկել»:

«Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ գործում կհաջողենք: Մեզ համար կարևոր է ոչ միայն հակադարձելը, այլ որոշ թիրախային խնդիրների լուծումը: Պետք է իրենցից մեկ քայլ առաջ լինենք, ճշմարտությունը մեր կողմում է, պետք է առավելագույնս դա օգտագործենք: Մեր նպատակին հասնելու համար ոչ միայն սոցցանցերը պետք է օգտագործենք, այլ նաև օտար լեզուներով գրքեր, գրականություն տպագրենք: Վերջերս Ռուբեն Գալչյանի գիրքը տպագրեցինք, շնորհանդես կազմակերպեցինք, փորձում ենք այն առավելագույնս տարածել, որ իրականությունը նաև գրքային տեսքով հասանելի լինի: Այլ ծրագրեր նույնպես կան, առայժմ փակագծեր չեմ բացի, խոսքը կոնֆերանսների, գրքերի, սոցցանցերում մեր գործունեությունն էլ ավելի ակտիվացնելու մասին է»,-եզրափակում է Ռոբերտ Ղազարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular