ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսական խնդիրների թանձրացող ստվերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսությունը փորձում է հարմարվել առկա աշխարհաքաղաքական իրողություններին, որի արդյունքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում արտադրության, կապիտալի հոսքի և մատակարարման շղթաների շրջանակում։ Բազմաթիվ երկրներ փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները՝ նվազեցնելով իրենց կախվածությունը որևէ տնտեսական շղթայից։ Օրինակ՝ վերջին շրջանում արևմտյան երկրները փորձում են նվազեցնել իրենց կախումը Չինաստանից ապրանքների ներկրումից։ Հենց դրանով պայմանավորված՝ բարձր մաքսատուրքեր են սահմանվում չինական արտադրության մի շարք ապրանքատեսակների՝ մասնավորապես էլեկտրամեքենաների նկատմամբ, իսկ արևմտյան ներդրումները Չինաստանից հոսում են դեպի արևել յան Ասիայի այլ երկրներ։ Բայց Հայաստանում հաշվի չեն առնվում տնտեսության դիվերսիֆիկացիայի ու նոր մատակարարման շղթաների կարևորությունը։

Ուկրաինայում ընթացող պատերազմից ի վեր մեծանում է մեր տնտեսական կախվածությունը արտաքին գործոններից։ Իսկ արտաքին գործոնները կարող են տնտեսական դիսբալանսի, ինչու չէ՝ նաև լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Բայց այս հանգամանքի վրա բարձրագույն իշխանության կողմից որևէ մեծ ուշադրություն չի դարձվում։ Խնդիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ նոր տնտեսական իրավիճակը դեռևս շարունակում է դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա։ Պատահական չէ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի առաջին կիսամյակին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10,4%-ով։ Բայց եթե 2024 թվականի փետրվարին արձանագրվել է 16,4 % տնտեսական ակտիվություն, ապա հետագա ամիսներին այն սկսել է նվազել՝ հունիս ամսին արդեն կազմելով 7,1%։

Ու նախատեսվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հետագա ամիսներին էլ ավելի է նվազելու։ Ու այս իրողությունը կանխատեսելի է նաև տնտեսական ոլորտի ներկայացուցիչների համար։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակներում կանխատեսում են, որ տնտեսական աճը տարեվերջին կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում: Իսկ այսպիսի տնտեսական միտումը չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի հարկաբյուջետային համակարգի վրա։ Օրերս «Լույս» հիմնադրամը ներկայացրել է 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ իր վերլուծությունը, որտեղ մտահոգիչ է համարվում հատկապես այն պատկերը, որ մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում է նկատվել, ինչի հետևանքով 2024 թվականի երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։

Ու եթե մի ժամանակ իշխանությունները հպարտանում էին, թե սպասվածից ավելի հարկային եկամուտներ են հավաքագրել, Փաշինյանն էլ կառավարության նիստերում այսպիսի իրողությունն անվանում էր «աննախադեպ», ապա հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այս տարվա առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8 %-ով։ Ու թերևս դրանով է պայմանավորված, որ կառավարությունում անընդհատ մտածում են, թե ինչ նոր հարկատեսակներ ու տուրքեր կարող են ավելացնել, որպեսզի բյուջեի եկամուտներն ապահովեն։ Բայց եթե կարճաժամկետ իմաստով այսպիսի քաղաքականության արդյունքում բյուջեի եկամուտները կարող են ավելանալ, ապա երկարաժամկետ կտրվածքով այն իր բացասական հետևանքներն է ունենալու տնտեսության՝ մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի վրա ու հանգեցնելու է հարկային եկամուտների էլ ավելի կրճատման։

«Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի նաև ծախսերը։ Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերին։ Եվ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56,4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն, բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67,4 մլրդ դրամով: Մի կողմից՝ բյուջեի թերակատարումը, բնականաբար, պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ, իսկ մյուս կողմից էլ՝ այն կապված է այն հանգամանքի հետ, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերն ուղղակի չեն իրականացվել։ Ուշագրավն այն է, որ գրեթե չեն իրականացվել ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը» և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը»։ Այնինչ, եթե բյուջեով նախատեսված ծախսերը կատարվեին, ապա դա իր դրական էֆեկտը կունենար նաև ընդհանուր տնտեսական աճի միջավայրի վրա։ Թերևս ոլորտի պատասխանատուներն ընդունակ չեն կազմակերպել նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացումը։ Իսկ այս ամենը վկայում է, որ ինչպես Հայաստանի տնտեսության մեջ, այնպես էլ հարկաբյուջետային համակարգում եղած խնդիրներն ավելի են խորանալու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular