ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսվում է ներդնել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական հարթակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Օտարերկրացիների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում: Նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։ Նախագծի կարգավորման նպատակն է օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակների տրամադրման և օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը դարձնել ավելի դյուրին՝ օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական հարթակի ներդրման միջոցով։ Ներկայում խնդիր է դրվել workpermit.am հարթակի օրինակով թվայնացնել օտարերկրյա քաղաքացիներին մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, ներդնել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական հարթակ։

Հարթակին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները, իսկ տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները։ Հարթակի ներդրումը հնարավորություն կտա ապահովել Հայաստանում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը, պարզեցնել մեր երկրում կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հստակեցնել կացության կարգավիճակների ձևերը՝ ընդլայնելով տրամադրման հիմքերը, թվայնացնելով դիմումների ներկայացման և քննարկման գործընթացները, ապահովել Հայաստանում բնակվող օտարերկրացիների ամբողջական հաշվառումը, նույնականացումը և նրանց հասանելիությունը քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, պարզեցնել և հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնելու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող օտարերկրացիների օրինական կացության կազմակերպման գործընթացը, իրականացնել Հայաստանում օրինական բնակվող օտարերկրացիների վերաբերյալ առավել համընդգրկուն և ամբողջական վիճակագրության հավաքագրումը։

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում: Նախագծով սահմանվել է պետական տուրք՝ օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրման դիմումի վարույթի իրականացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular