ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էին հայ բժիշկներն այցելել Մոսկվա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Հայաստանի բժիշկների բավական պատկառելի ներկայացուցչություն է այցելել Մոսկվա: Մեր տեղեկություններով, նրանք մասնակցել են բժիշկների՝ «Առողջ Եվրասիա» միջազգային համաժողովին, որիկազմակերպիչն է «Եվրասիա» միջազգային համագործակցության աջակցության ոչ առևտրային կազմակերպությունը:

Օգոստոսի 22-25-ը Մոսկվայում կայացած միջոցառմանը մասնակցել է ավելի քան 150 մասնագետ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: Բժիշկները մասնակցել են դրամաշնորհային մրցույթին և ստեղծել միջազգային բլոգներ՝ եվրասիական երկրների բնակչության բժշկական կրթության վերաբերյալ: Լավագույն նախագծերը ստացել են ֆինանսական և փորձագիտական աջակցություն: Բլոգները վարելու են տարբեր երկրների բուժաշխատողների թիմեր։

Համաժողովի առանցքային նպատակը բժիշկների շրջանում մասնագիտական աճի, փորձի և գիտելիքների փոխանակման համար տարածքի ստեղծումն է:

«Եվրասիա» ՄՀԱ-ի աջակցությամբ նմանատիպ հարթակներ առաջիկայում կբացվեն նաև այլ մասնագիտական համայնքների համար:

Ընդհանուր առմամբ ներկայացվել է 13 նախագիծ։ Հաղթողների թվում են «Եվրասիա՝ առողջության տարածք» մարդկանց կրթելու հարթակը, վեյփ ծխելու վտանգների մասին միջոցառումների շարքը, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման համար անհրաժեշտ տեղեկությունների մեդիահարթակը, ատամնաբույժների անվճար արտագնա խորհրդատվություններ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը և այլն: Նրանք ստացել են սարքավորումներ և հավաստագրեր՝ սեփական նախագծերը զարգացնելու համար։

«Ֆորումում մեր խնդիրն էր ստեղծել տարածք առանց սահմանների շփման, փորձի փոխանակման համար։ Ուրախ եմ, որ այս խնդիրը կատարված է։ Ես այստեղ տեսնում եմ ոչ միայն ինը երկրների բժիշկներ, այլ տեսնում եմ մեկ թիմ։ Թիմ, որը ստեղծել է «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգիրք»։ Թիմ, որը կզբաղվի մարդկանց առողջապահական կրթությամբ անձամբ և բլոգերի միջոցով: Նման արդյունքը շատ թանկ արժե», - նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալ յոնա Արշինովան։

«Առողջ Եվրասիա» ֆորումը ներառում էր գործնական, կրթական և էքսկուրսիոն ծրագրեր: Հայտնի բժիշկները, մարքեթոլոգները, իրավաբանները, հոգեբանները և լրագրողները պատմել են, թե ինչպես պահպանել բուժաշխատողի անբասիր համբավը, նվազեցնել իրավական ռիսկերը, բարձրացնել սթրեսակայունությունը և ճիշտ զրույց կառուցել հիվանդի հետ: Ռազմավարական նստաշրջանում բժիշկները Եվրասիայի բնակիչների համար առաջարկությունների ցուցակ են կազմել, որոնք հիմք կհանդիսանան «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգրքի» համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular