ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պահպանել է Աղավնոյի կարմիր կտուրները, տներ ավելացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե Ադրբեջանին հաջողվեց հայ դավաճանների օգնությամբ, աջակցությամբ հասնել իրենց մեծ երազանքին, ապա համոզված եմ` մեր ազգային միասնության ու հավատքի շնորհիվ մենք էլ 5 տարվա մեջ կարող ենք վերականգնվել, ուղղել մեր մեջքը, հասնել մեր նպատակներին։ Մեր ուզածն ի՞նչ է, մեր տունն ենք ուզում, այն հողը, որին սերունդներ եմ տվել և համարում եմ իմ ու երեխաներիս հայրենիքը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։

Հայաստանում նրան ասել են՝ «դու արցախցի չես, Արցախում չես ծնվել, սփյուռքահայ ես», իսկ իր պատասխանը եղել է կարճ ու հստակ․ «Ես չեմ ծնվել Արցախում, Արցախն է ծնվել իմ մեջ»։

Չաուշյանը, որ այժմ ապրում է Հայաստանում, չի կորցնում վերադարձի հավատը։

«Թեկուզ ինձ ռևանշիստ կոչեն, ինչ ուզում է ասեն, ես իմ երեխաներին խոստացել եմ, որ վերադառնալու ենք, քանի որ մեր կամքով չենք հեռացել։ Մենք ամեն ինչ արեցինք գյուղը հայկական պահելու համար, ոչ մի բնակիչ չլքեց իր տունը։ Սակայն, մեր պայքարը ավարտվեց անարդյունք։ Աղավնոյի հանձնումից կարճ ժամանակ անց տեսանք ինչ կատարվեց։ Մենք դա բացառելու համար էինք ուզում գյուղը պահել։ Աղավնոն գլխավոր դարպասն էր»,- ափսոսում է գյուղապետը։ 

Աղավնոն թշնամուն հանձնվեց 2 տարի առաջ այս օրերին։ Հիմա, Արցախն ամբողջապես հայաթափվելուց հետո, Անդրանիկ Չաուշյանը մտահոգվում է Հայաստանի ապագայի համար։ Սիրտը ցավում է, որ իշխանությունը որդեգրել է պարտվողական, զիջողական քաղաքականությունը։

«Մենք սկզբից հավատացինք իշխանություններին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», 44-օրյա պատերազմից հետո լսեցինք՝ «Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան է», հետո ռուս խաղաղապահները եկան։ Մենք համոզում էինք մեզ, որ ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից հետո ինչ որ բան կփոխվի մեր կյանքում, բայց տեսանք այն, ինչ կատարվեց մեզ հետ։ Արցախում հիմա հայ չկա։ Հիմա մտահոգվում եմ, որ նույն սցենարը կիրականացվի նաև Հայաստանի մարզերում, մանավանդ, որ Ալիևի ախորժակը չի փակվել ու անընդհատ խոսում է Սյունիքի մասին»։

Աղավնոյի վարչական ղեկավարը հաճախ է Google ծրագրով հետևում գյուղում կատարված աշխատանքներին։ Կարմիր կտուրներով գյուղի նախագիծը նույնն է, միայն տների քանակն են շատացրել, գյուղը մեծացրել։

«Վերջին օրերին սակայն, անհետացել է Աղավնոյի մուտքում կառուցված պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ համարվող Սրբոց Նահատակաց եկեղեցին»,- հավելեց Չաուշյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular