ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի վթար՝ Կրասնոյարսկում․ մնացել է մեքենայի կեսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 26-ի գիշերը Ույարի շրջանում, դաշնային Ռ-255 «Սիբիր» մայրուղու 940-րդ կիլոմետրի վրա տեղի է ունեցել սարսափելի ավտովթար՝ երկու մարդատար մեքենաներ բախվել են ճակատային բախմամբ:

Կրասնոյարսկի մարզի պետական ավտոտեսչության նախնական վարկածով, 22-ամյա «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, շարժվելով Կրասնոյարսկի ուղղությամբ, դուրս է եկել «հակադարձ» գծով և բախվել «Սուբարու»-ին: Դեպքի վայրից արված լուսանկարներից երևում է, որ տեղական արտադրության մեքենայից միայն մետաղների կույտ է մնացել:

— Ստացած վնասվածքներից տեղում մահացել են «Լադա»-ի վարորդը և «Սուբարու»-ի 41-ամյա ուղևորը: Արտասահմանյան մեքենայի վարորդն ու երկրորդ ուղևորը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, — ավելացրել են ՃՏՊ-ի մամուլի ծառայությունից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular