ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը չի նահանջում իր պահանջներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։

«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտն Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։  «Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ Անկարայում, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է։ Ըստ Բայրամովի, «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։

Ադրբեջանի արտգործնախարարն իր հայտարարությունն արել է Թուրքիայում, Ֆիդանի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարարի լուռ համաձայնությամբ։ Փաստացի, այսկերպ խաչ է քաշվում նաև հայ-թուքրական կարգավորման հեռանկարների վրա, քանի որ երկու գործընթացները, ըստ Անկարայի կապված են իրար հետ։

Այս ֆոնին Ադրբեջանը կրկին հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը։ Իսկ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի ձախողումը։ 

Մարգարիտա Հովակիմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular