ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հոկտեմբերի 27»-ի գործ. ո՞վ է ՔԿՀ-ում մաhացած Աշոտ Կնյազյանը

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր առավոտյան ArmLur.am-ը հայտնեց, որ օգոստոսի  26-ին Նուբարաշեն ՔԿ հիմնարկում մահացել է հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության մասնակիցներից Աշոտ Կնյազյանը: 

MediaHub-ի հետ զրույցում Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հաստատեց լուրը, որ ՔԿՀ-ում իսկապես մահ է գրանցվել՝ մահացել է Ա.Կ.-ն, սակայն հրաժարվեց մանրամասնել, թե արդյոք խոսքը Աշոտ Կնյազյանի մասին է, թե ոչ:

Ո՞վ է Աշոտ Կնյազյանը 
 

Ըստ գործով դատապարտված Էդիկ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքի ՝ նա 1999թ. իմացել է «ապստամբության» մասին, ըստ որի՝ պիտի պահանջվեր վարչապետի հրաժարականը, եւ ստեղծվեր նոր կառավարություն․ 

«Նաիրիի մտահղացմանը այդ ժամանակ արձագանք չի եղել, եւ խոսակցությունը շարունակություն չի ունեցել… Աշոտ Կնյազյանի (խմբ. «Հոկտեմբերի 27-ն իրականացնողներից է) «ՌԱՖ» մեքենայի հետ կապված, երբ փորձել եմ գնալ նրանց տուն, հանդիպել եմ Նաիրիին, որն էլ Աշոտենց տանը հարցրել է, թե որտեղից կարելի է զենք ճարել։ Աշոտի հարցին, թե ինչի համար է զենքը, Նաիրին, կարծեմ, ասաց՝ Հայաստանից դուրս է պետք: 20 տարի ճանաչել եմ Նաիրի Հունանյանին եւ առաջին անգամ եմ նրանից լսում, որ զենքի մասին խոսի»:

.... Ահաբեկչության նախորդ օրը՝ հոկտեմբերի 26-ի երեկոյան, ինքը, Աշոտ Կնյազյանի եւ Դերենիկ Բեջանովի («հոկտեմբերի 27-ն իրականացնողներից են) հետ գնացել են Հունանյանների տուն, որտեղ հանդիպել է նրանց ազգական Կամոյի հետ, որին տեսնում էր առաջին անգամ:

Աշոտ Կնյազյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Նշենք, որ պատիժը 20 տարի կրելուց հետո նա մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, այդ թվում նաև այս տարվա հունիսին, սակայն մերժվել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular