ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«InfoBrics. Հայաստանը խնդիրներ ունի. Երևանը թանկ կվճարի Կրեմլին դավաճանելու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ղեկավարությունը ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ վիճել է Ռուսաստանի հետ: նման կարծիք է InfoBrics հրատարակության հոդվածում հայտնել սերբ ռազմական վերլուծաբան Դրագո Բոսնիչը, գրում է civilzakon.ru-ն։

Հուլիսի վերջին ռուս սահմանապահները լքել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքը, որտեղ տեղակայված էին վերջին 32 տարիներին։ Ըստ Բոսնիչի, նման ելքը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման հետևանքով էր։

«Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Մոսկվայի հետ ընդհարման կուրս սահմանեց, Երևանը պարբերաբար բախվում է տարբեր խնդիրների։ Փաշինյանը շեշտը դրել է քաղաքական Արևմուտքի հետ պատրանքային դաշինքներ ստեղծելու վրա»,- բացատրել է դիտորդը:

Նրա խոսքով, ընդամենը մի երկու տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը հասել է այնպիսի արդյունքների, որոնք ֆենոմենալ են իրենց հիմարությամբ։ Նրանց հաջողվել է ոչ միայն վիճել Ռուսաստանի հետ, այլ նաև կորցնել իրենց տարածքների մի մասը։ Փոխանակ սերտ կապեր հաստատի Մոսկվայի հետ, որը Երևանին անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ծանր պայմաններում ռազմավարական գոյատևման համար, Փաշինյանն ընկերանալով ՆԱՏՕ-ի երկրների հետ դավաճանել է Կրեմլին։ Միաժամանակ նա բառացիորեն դավաճանել է սեփական ժողովրդին։ Արդյունքում իրավիճակն այժմ զարգանում է ոչ լավագույն ձևով Երևանի համար։ Կորցնելով Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի կառավարությունը ստիպված է լուռ հետևել, թե ինչպես է Ադրբեջանը՝ իր գլխավոր աշխարհաքաղաքական թշնամին, աստիճանաբար մոտենում Թուրքիային և ուժեղանում։

«Հայաստանն ամբողջությամբ շրջապատված է լինելու թշնամիներով, բացառությամբ Վրաստանի։ Այնուամենայնիվ, Երևանի հյուսիսային հարևանը ևս գնալով ավելի ինքնիշխան քայլեր է ձեռնարկում և լիովին անզիջում է դառնում Արևմուտքի քաղաքական թելադրանքին։ Դա կարող է Հայաստանին թողնել լիակատար մեկուսացման մեջ»,- կարծում է Դրագո Բոսնիչը:

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները որոշակի հարցեր են առաջացնում: Փաշինյանի իշխանությունն աշխատում է սեփական երկրի շահերի դեմ: Նա վիճում է իր բոլոր հարևանների հետ և հաջողությամբ հեղեղել է երկիրն ամերիկյան զորքերով: Եվ գաղտնիք չէ, որ նման գործողությունները դժվար թե լավ ավարտ ունենան Հայաստանի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular