Նուբարաշենի բանտում մահացել է 64-ամյա ցմահ դատապարտյալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հայրապետյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
© https://shamshyan.com/hy/article/2024/08/28/1268141