ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը դեսպաններին ընտրության առաջ է կանգնեցրել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Դիլիջանում մեկնարկել է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը: Երկօրյա հավաքի մեկնարկին ներկա են գտնվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ մարտահրավերներին: «Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ չի հաղորդել տեղի ունեցած քննարկումից, Փաշինյանի ելույթն էլ չեն տարածել, նույնիսկ հատվածաբար չեն տեղադրել համացանցում: Մինչդեռ նախկինում միշտ հեռարձակվել է երկրի ղեկավարի ելույթը:

Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանը նախ ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը եւ Հայաստանին սպասվող մարտահրավերները, ապա, մեղմ ասած, դեսպաններին կանգնեցրել ընտրության առաջ` ուղիղ տեքստով ասելով, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած, ուստի երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու, նրանք, ովքեր հավատավոր զինվորի պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները եւ չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել եւ հեռանալ։ Մեր աղբյուրը չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։

Ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը ծավալուն հաղորդագրություն տարածեց նախագահի ելույթի մասին, որում ասվում է. «Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության եւ անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանը, այլեւ մեր տարածաշրջանը եւ միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular