Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։
Այս որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am կայքում։
Մինչ այս Արտակ Քամալյանը զբաղեցնում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամի պաշտոն։