Դուրովին ձերբակալել են ինչ-որ մեկի խորհրդով` ցանկանալով հասանելիություն ստանալ գաղտնագրման կոդերին. Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի իշխանությունները ձերբակալել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ինչ-որ մեկի խորհրդով՝ ցանկանալով գաղտնագրման կոդերին հասանելիություն ստանալ։ Դա ապացուցում է, որ մեսենջերն «իսկապես պաշտպանված է», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է այդ հարթակի օգտագործմանը, այն շատ հարմար է, իսկապես պաշտպանված է։ Համենայն դեպս, եթե ինչ-որ մեկը դրանում կասկածներ ուներ, հիմա, երբ Դուրովին ակնհայտորեն ինչ-որ մեկի խորհրդով բռնել են և սպառնում են ահեղ պատժով՝ ակնկալելով, հավանաբար, ինչ-որ կերպ գաղտնագրման կոդերին հասանելիություն ստանալ, հիմա դա արդեն ապացուցված է ֆրանսիացիների գործողություններով, որ Telegram-ը իսկապես հուսալի և ճանաչված ցանց է»,- ասել է Լավրովը։