ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


45-ամյա տղամարդը փորձել էր uպանել հորաքրոջը․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ տարեց հարևանուհու վնասվածք ստանալու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 21:08-ին, հաղորդում է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկից, պարանոցը կտրած վիճակում, րոպեներ առաջ իրենց մոտ է տեղափոխվել 85-ամյա մի կին, ում վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի՝ Նանսենի փողոցի համապատասխան բնակարանի, դրան հարակից տարածքի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, դանակ՝ շեղբի վրա արնանման հետքերով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում տարեց կնոջ եղբոր 45-ամյա որդին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հորաքրոջն սպանելու նպատակով, իր մոտ գտնվող ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը:

Նույն օրը՝ ժամը 21:40-ին, տուժած տարեց կնոջ հիշյալ ազգականը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, 85-ամյա կինը, վնասվածքն ստանալուց հետո, արնաթաթախ վիճակում, կարողացել է հասնել հարևանի դռան մոտ և թակելով վերջինիս դուռը՝ հայտնել, որ իր եղբոր տղան է իրեն վնասվածք պատճառել:

Կնոջ կյանքը հնարավոր է եղել փրկել՝ նրան հիվանդանոց տեղափոխելու և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 45-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս տառապում է հոգեկան որոշակի հիվանդությամբ և տարբեր հոգեբուժարաններում բուժում է ստացել, իսկ 2023թ․ նոյեմբերի 15-ին ճանաչվել է գործունակ, որից հետո համատեղ բնակվել է հորաքրոջ հետ:

Հաշվի առնելով տվյալ անձի՝ հնարավոր հոգեկան հիվանդությամբ տառապելու և հանրության համար վտանգ ներկայացնելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց, համապատասխան մասնագիտացած կենտրոնում պահելու միջոցով բժշկական հսկողություն սահմանելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular