ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ Յարոշենկո. Արևմուտքն օգտագործում է Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմուտքն օգտագործում է Հայաստանի կողմից Զանգեզուրի միջանցքի շրջափակումը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, կարծում է Քաղաքական գործընթացների փորձագիտական ​​աջակցության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Յարոշենկոն, և այդ թեման է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի առանցքային թեմաներից մեկը, գրում է ura.news-ը։

«Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջան, և  այսօր գլխավոր խնդիրը Զանգեզուրի միջանցքն է։ Քանի դեռ Ադրբեջանի այդ անկլավը գտնվում է Հայաստանի տարածքում, Արևմուտքը հնարավորություն ունի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Հայաստանի միջոցով, իսկ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի վրա։ Ուստի Պուտինի համար կարևոր էր երկու ղեկավարների հետ քննարկել տրանսպորտի և լոգիստիկայի հարցերը։ Խոսքը 40 կիլոմետր ճանապարհի մասին է, որը պետք է կառուցվի, որպեսզի Ադրբեջանը հաղորդակցվի իր տարածքի հետ։ Զանգեզուրի միջանցքը լավ խաղաթուղթ է, որ Արևմուտքը խաղարկում է Փաշինյանի միջոցով»,- համոզված է Յարոշենկոն։

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, օգոստոսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ղեկավարների քննարկած հարցերի թվում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացները, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակումը։ Այդ թեմաներն են եղել նաև օգոստոսի 18-19-ը Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Պուտինի բանակցությունների առարկան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular