ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«100 տոկոսով եմ ասում»․ տնօրենը պնդում է՝ ադրբեջանցիներից մետրերի վրա գտնվող Կիրանցի նոր դպրոցն անվտանգ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը Factor.am-ի հետ զրույցում պնդել է, թե դպրոցն անվտանգ է։

«Ի՞նչ անենք՝ սահման է, բայց սահմանապահը կանգնած է, մենք վստահում ենք, այդ երաշխիքը կա։ 100 տոկոսով ասում եմ՝ նոր դպրոցի շենքը հնից ավելի անվտանգ և ապահով է։ Շենքային պայմանները լավն են, մենք այս հնարավորությունը պետք է բաց չթողնենք։ Եթե չեն հարմարվի նոր շենքին, ինչպես վարչապետն է ասել, նորը կկառուցենք»,- ասել է նա։

Ըստ Բաբինյանի՝ եթե սահմանային հնարավոր վտանգները հաշվի առնեն, պետք է համայնքում էլ չապրեն։ «Եթե ծնողը մնում է համայնքում, եթե երեխան խաղում է հին դպրոցի, նոր դպրոցի շրջակայքում, ուրեմն՝ ժողովրդի մոտ մտագոհությունը մի քիչ փարատվել է։ Դա իմ անձնական կարծիքն է, որ նոր դպրոցն ավելի անվտանգ է»,- իր տեսակետն է կրկնել դպրոցի տնօրենը։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular