Բարձրահարկ շենքի կառուցման ժամանակ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել․ 28-ամյա շինարարը վայր է ընկել ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքերից մեկի շինհրապարակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքերից մեկի մոտ տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի շինհրապարակում աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ս. Հ․-ն պատի վրա ամրացված ինքնաշեն հարթակից՝ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։