Առուշ Առուշանյանի բողոքը Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ վարույթ է ընդունել
ԻՐԱՎՈՒՆՔՍյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ: Հայտնել է դատական դեպարտամենտիցը։
Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը:
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար: Իսկ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։