Ինչպես կանցնի սեպտեմբերի 1-ը․ ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնել ենք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի համաձայն՝ նոր ուսումնական տարին դպրոցներում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:
«Հայկական ժամանակ»-ը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար՝ արդյոք սեպտեմբերի 1-ին դպրոցներում միջոցառումներ իրականացվելո՞ւ են, թե՞ ոչ:
Նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մեզ հայտնել են, որ հատուկ կարգավորում չկա սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու հետ կապված. եթե տնօրենները ունեն անհատական նախաձեռնություն և ցանկություն, կարող են նաև սեպտեմբերի 1-ին ընդունել իրենց աշակերտներին:
«Քանի որ սեպտեմբերի 1-ը կիրակի է, մենք չենք կարող պարտադրել տնօրեններին, որ կրակի օրով գնան դպրոց, բայց, այդուհանդերձ, եթե տնօրեններ կան, որոնք ցանկանում են սեպտեմբերի 1-ին ընդունել աշակերտներին, կարող են»,- մասնավորապես ասել են ԿԳՄՍՆ-ից: