ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բրազիլական գարեջուր

ՖՈՏՈ

Բրազիլիան հարուստ ավանդույթներով զարմանալի երկիր է։ Այնուամենայնիվ, դժվար թե այդ երկիրը կապված լինի գարեջրի հետ: Բայց պարզվում է, որ բրազիլական Brahma ապրանքանիշը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և մշտապես գտնվում է գարեջրի ամենավաճառվող ապրանքանիշերի տասնյակում: Եվ ամեն ինչ սկսվել է այն քաղաքից, որի մասին ընկեր Բենդերն այդքան անհանգիստ երազում էր՝ Ռիո դե ժանեյրոյից: Հենց 19-րդ դարի վերջին է Ռիոյում հայտնվել այդ ապրանքանիշը։ Դա տեղի է ունեցել շվեյցարացի Ջոզեֆ Վիլինգերի շնորհիվ, ով տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրո, արագ հասկացել է, որ Բրազիլիայում սովորական տեղական գարեջուր պարզապես չկա, և, հետևաբար, որոշել է այն ստեղծել իր ընկերների օգնությամբ: Շատ արագ Վիլինգերի գարեջրի մասին իմացել է ողջ Բրազիլիան։ Արագ հասկանալով, որ այդ ըմպելիքի արտադրությունն այդ երկրում կարող է դառնալ չափազանց շահավետ բիզնես, Վիլինգերն իր գործընկերներ Պ. Ֆրիցի և Լ. Դաի հետ հիմնադրել է Manufactura de Cerveja Brahma փոքրիկ գարեջրագործարանը: Դա տեղի է ունեցել 1888 թվականի աշնանը։ Սկզբում գարեջրի գործարանում աշխատում էր ընդամենը 32 մարդ, իսկ արտադրողականությունը կազմում էր օրական 12000 լիտր։ Ավելի քան քառասուն տարի Brahma գարեջուրը ցվում էր միայն փայտե տակառներում, և միայն 1934 թվականին է սկսվել գարեջրի շշալցումն ապակե տարաների մեջ։

Մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ է այդ շվեյցարացին բրազիլական գարեջրագործական իր ընկերությունն անվանել ի պատիվ հինդու աստծո, որին Հնդկաստանում առանձնապես չեն էլ հարգում։ Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե ի՞նչն է դրդել Վիլինգերին վաճառել իր հաջողակ բիզնեսը 1894 թվականին։ Նոր սեփականատերը զբաղվել է գործով, նա արդիականացում է իրականացրել, բացել նոր արտադրամասեր և մի քանի տարում գարեջրի արտադրությունը հասցրել տարեկան 6 միլիոն լիտրի։

Արդեն քսաներորդ դարի սկզբին Brahma ապրանքանիշը շատ գրագետ և ակտիվորեն է առաջ մղվել շուկայում: Գարեջուրը հովանավորել է բազմաթիվ բարեր և ռեստորաններ: Այսօր Բրահման հովանավորում է մի քանի բրազիլական ֆուտբոլային ակումբներ։

30-ականների կեսերին, շշալցված Brahma գարեջրի ներդրումից հետո, այն դարձել է ամենատարածված գարեջուրը Բրազիլիայում: Արտադրության ծավալներն աճել են մինչև տպավորիչ 30 միլիոն լիտր տարեկանի։ Չնայած իր հայրենիքում նման հաջողություններին, Brahma գարեջուրը նաև մտել է միջազգային շուկա։ Առաջին երկրներն են եղել ԱՄՆ-ը և Ճապոնիան։ 1992 թվականին Բրահման լրջորեն տեղահանելով ամերիկյան և եվրոպական գարեջրերին դարձել էր Արգենտինա ներմուծվող ամենահայտնի գարեջուրը:

Բրազիլիայում գարեջրի ոլորտում երեք հիմնական արտադրողներ են մրցում միմյանց հետ՝ Brahma-ն, Scol-ը և Antarctica-ն: Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը շատ պայմանական է, քանի որ նրանք վաղուց պատկանում են նույն ընկերությանը, և այս պահին հանդիսանում են Anheuser-Busch InBev գարեջրի խոշորագույն կորպորացիայի մաս:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular