ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը բացահայտում է համայնքների տնտեսական ներուժը, որպեսզի ուղղի ներդրումներ. Դավիթ Լոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 18-ին աշխատանքային այցով Տավուշում էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը: Նախարարն այցե լել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես' Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ, զրուցել խնդիրների շուրջ:

Համայնքապետերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա տվյալ համայնքում իրականացնելու' ելնելով տվյալ համայնքի կարիքներից: Քննարկվել են նաև ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք համայնքային ծրագրերին վերաբերող հարցեր: ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից' ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի քառասունհինգ սահմանամերձ համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը և եկամուտ ստեղծող ծրագրերը:

«Մենք փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել և այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը»,-նշել է իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոյեմբերյան, որտեղ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի և ոլորտի այլ պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն' համայնքներում աղքատության հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել համայնքի բնակիչների կողմից եկամտաբեր տնտեսություն վարելը: Նախարարը նշել է, որ շուտով ՀՀ կառավարությունը կընդունի «Հայաստանի 20 16-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու վերոնշյալ գաղափարին, այն է' համայնքների տնտեսական ներուժի բացահայտում և այդ ուղղությամբ ներդրումային քաղաքականության իրականացում:

«Ես տպավորված եմ, որ մարզպետը ինձանից շատ այս խնդրի ջատագովն է, և մենք այստեղ չհաջողելու խնդիր չունենք, եթե դուք նույնպես միանաք մեր այս ընդհանուր գաղափարին: Սա դառնում է պետության հիմնական առանցքային ուղղություններից մեկը' տարածքները հավասարաչափ զարգացնելու և ՀՆԱ-ն մեծացնելու գործում»,-ասել է Դավիթ Լոքյանը խորհրդակցության ավարտին:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Դիլիջան համայնքն էր: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ներկայիս Դիլիջան համայնքը կազմավորվել է նախկին Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքների միավորումից: Դիմելով խորհրդակցությանը ներկա համայնքապետերին, նախարարը նշել է, որ այցելության հիմքում դրվել էր հիմնական քննարկումն անցկացնել հատկապես Դիլիջանում՝ խոշորացման գործընթացից հետո համայնքներում առկա խնդիր ները, հետագա ծրագրերը տեղում քննարկելու նպատակով: Նա շնորհակալություն է հայտնել համայնքապետերին՝ խոշորացման գործընթացն արդյունավետ անցկացնելու համար: «Կարծում եմ, որ կառավարման այս ձևը կնպաստի ձեր համայնքների ընդհանուր բարգավաճմանը»,-ասել է Դավիթ Լոքյանը, ընդգծելով, որ այս գործընթացը շարունակական է լինելու, իրականացվելու է ողջ հանրապետության տարածքում: Նախարարն ընդգծել է, որ Դիլիջանի խոշորացման ծրագիրը կարող է օրինակելի լինել մյուս համայնքների համար:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են խոշորացված համայնքներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: «Մեր խնդիրը պետք է դառնա այդ ամբողջը համահունչ դարձնել պետության կողմից որդեգրած տարածքների տնտեսական զարգացման ռազմավարությանը, որով փորձելու ենք ակտիվացնել համայնքներում տնտեսական քայլերը»,-ասել է նախարարը՝ առաջարկելով համայնքապետերին արդյունավետ ծրագրեր ներկայացնել: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրերի կազմման և իրականացման գործում ՏԿԶ նախարարությունը պատրաստ է աջակցել համայնքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular