ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պատրաստ չէ Պուտինի հետ հանդիպմանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած երկօրյա պետական ​​այցի և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ Պուտինը ասել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Եվ այդպես էլ արվել է։ Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ռուսական կողմը «հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում»։ Չնայած Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը միայն «համաձայնել են շարունակել շփումները», բայց Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն «զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել «պատեհ առիթի դեպքում»»։ Ի՞նչ կա այս երկու «նուրբ» հաղորդագրությունների տողատակերին, հարցին անդրադարձել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

 «Երբ Պուտինն ասում է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա դա իրականում նշանակում է կոչ Բաքվին և Երևանին վերադառնալու մոսկովյան բանակցային հարթակ։ Բաքուն դեմ չէ դրան: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, «Մոսկվան հարմար հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների համար»։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա նա չնայած պաշտոնապես չի բոյկոտում Բաքվի հետ բանակցությունների ռուսական հարթակը, սակայն նախապատվությունը տալիս է եվրոպական և ամերիկյան հարթակներին։ Արդյունքում, փաստորեն, պոկվելով մոսկովյան բանակցային հարթակից, կողմերը զգալի դիվանագիտական ​​մարաթոնն ավարտեցին արևմտյան հարթակում, բայց մտան փակուղի»,- նշել է Տարասովը։

Երևանում կարծում են, որ Մոսկվան խաղում է Բաքվի կողմից, իսկ Բաքվում վստահ են, որ Արևմուտքը խաղում է Հայաստանի կողմից, շարունակել է քաղաքագետը։

«Այս իրավիճակում կողմերը կարող էին բանակցել առանց միջնորդների, սակայն այդ ձևաչափը միայն բացահայտում է խնդրների բազմակողմանիությունն ու բարդությունը։ Արդյունքում 2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից չորս տարի է անցել, բայց ամեն ինչ դեռ սխալ է ընթանում։ Կողմերը հեռացել են ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետագա առաջընթացից ընկղմվելով այնպիսի միջանկյալ բնույթի քննարկումների մեջ, որոնց դրդապատճառներն ակնհայտ չեն»,- ասել է նա։

Դիվանագիտական ​​մեթոդաբանության խնդիրներն էլ են մնում, ավելացրել է փորձագետը։ «Այսպես Երևանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, քանի որ հակառակ դեպքում անհնար կլիներ խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Ճիշտ է, հայ փորձագետները նշում են, որ Լեռնային Ղարաբաղից փախած բնակիչների ու հայկական անկլավի ապագայի հետ կապված խնդիը մնում է, և պնդում են դրա համար միջազգային մեխանիզմ ստեղծել։ Իր հերթին, Բաքուն պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, թեև Փաշինյանի Լեռնային Ղարաբաղը պայմանագրի տեքստում չներառելու որոշումը պետք է բավարարեր Ադրբեջանին։ Բացի այդ ամենը նաև նույն շամփրի վրա են հագցնում նաև սահմանազատման խնդիրը, և ի հայտ են գալիս որոշ նոր գաղափարներ, որոնք «անսպասելիորեն» խախտում են բանակցային սցենարը։ Ուստի երկու երկրների միջև լարվածության աճը չի թվում պատահական»,- նշել է Տարասովը։

Իհարկե, շարունակել է քաղաքագետը, Երևանի և Բաքվի վերադարձը մոսկովյան բանակցային հարթակ բոլորովին այլ ուղղությամբ կշրջեր իրադարձությունների ընթացքը։ «Պուտինն առաջարկում է վերսկսել փակուղային բանակցային գործընթացն առանց լրացուցիչ արտաքին դրամայի։ Բայց Երևանը շարունակում է ինչ որ բանի սպասել հավատալով, որ տարածաշրջանում կարող է փոխվել քաղաքական ու աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Նման իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի վերջին այցը Բաքու և նրա անձնական շփումն Ալիևի հետ։ Այդ առումով առաջին պլան է մղվում Փաշինյանի և Պուտինի հնարավոր հանդիպումը, սակայն Փաշինյանը ձգձգելով բանակցային ողջ գործընթացն առայժմ միայն «հարմար առիթի» է սպասում։ Եվ իրոք, արդյո՞ք արևմտյան կուրատորների վրա հույս դրած Փաշինյանին դա պետք է», – ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular