ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Օգոստոսի 24-ի գիշերը Ղրղզստանում Ռիխտերի սանդղակով 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Liter.kz-ը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 2:32-ին, աղբյուրը գտնվում է Բատկեն քաղաքից 60 կմ հարավ-արևելք:

«Մարզի մի քանի գյուղերում սեյսմիկ ալիքներ են զգացվել։ Կան, Սարի-Թալաա, Կորգոն և Ջոու-Պայա բնակավայրերում երկրաշարժի ուժգնությունը հասել է մոտ 4 բալի։ Կըշտուտ, Թաբիլգի, Կաինդի և Ժանիրիկ գյուղերում ցնցումներ են զգացվել 3,5 մագնիտուդով։ Կարամիկում և Կարա-Թեյիթում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։ Փորձագետները շարունակում են գնահատել հետեւանքներն ու հնարավոր վնասները։ 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular