ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնության նպատակով առևանգել է աղջկան, կամքին հակառակ տեղափոխել այլ վայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակոբ Մ.-ն 2024 թվականի ապրիլի 12-ին ընկերոջ՝ Ազատ Տ․-ի և քրոջ ամուսնու՝ Արտեմ Բ․-ի հետ միասին նախապես պայմանավորվելով հանցանքը՝ Սոֆյա Օ․-ի` ամուսնության նպատակով առևանգումը համատեղ կատարելու մասին, նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Արտեմ Բ․-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Սյունիքի մարզի Գորիս համայնքի տներից մեկի մոտ։

Դրանից հետո՝ Սոֆյա Օ․-ի կամքին հակառակ առևանգել են նրան, մասնավորապես՝ Ազատ Տ․-ն և Հակոբ Մ․-ն գրկել են նրան, ապա Հակոբ Մ․-ն փակել է նրա բերանը, իսկ Ազատ Տ․-ն բաց է պահել ավտոմեքենայի դուռը, և միասին նրան նստեցրել են Արտեմ Բ․-ի վարած հիշյալ ավտոմեքենան։

Անտեսելով Սոֆյա Օ․-ի՝ իրեն տուն տանելու պահանջները, կամքին հակառակ տեղափոխել են այլ վայր՝ Սյունիքի մարզի Տաթև համայնք։

Այս մասին Iravaban.net- ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել մայիսի 2-ին և մակագրվել է դատավոր Ռիմա Առաքելյանին։

Մեղադրյալ Արտեմ Բ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Դատարանի որոշմամբ խափանման միջոցը փոխվել էր, և ընտրվել էր բացակայելու արգելքը։

Մեղադրյալ Հակոբ Մ․-ի նկատմամբ ևս կիրառվել էր կալանքը։ Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ նույնպես ընտրվել էր բացակայելու արգելքը։

Մեղադրյալ Ազատ Տ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ:

Մայիսի 13-ին դատարանը հրապարակել է դատավճիռը։ Հակոբ Մ․-ին մեղավոր է ճանաչվել հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:

Հակոբ Մ․-ի նկատմամբ նշանակված պատժին հաշվակվցել է նրա փաստացի անազատության մեջ գտնվելու՝ 1 ամիս ժամկետը և վերջնական պատիժ է նշանակել ազատազրկումը՝ 3 տարի 11 ամիս ժամկետով։

Ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով Հակոբ Մ․-ի բնակության վայրի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ստորաբաժանման վրա։

Արտեմ Բ․-ն և Ազատ Տ․-ն նույնպես մեղավոր են ճանաչվել, սակայն նրանց նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular