Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումներն ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը. պատմության այս օրը (25 օգոստոս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Զինվորի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1902 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա»)։
1907- վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։
1931 – ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։
1938 – ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։
1966 – ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։
1973 -ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։
1987 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում, և երկրից վարակված արտասահմանցիների արտաքսում։
1993 – ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։
2005 - Հայաստանի կառավարությունը իր հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։
2006 – վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։
2011- վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։
2012 - Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:
2021- Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սեյրան Օհանյանը շիշ է նետել նրա ուղղությամբ։ Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսել են շշեր նետել, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում է հայտարարել։ Դրանից հետո «ՔՊ»-ականները ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։ Ներս են հրավիրվել ԱԺ անվտանգության աշխատակիցները։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
357 - Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին, և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։
1227 – վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։
1530 – ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Գրոզնին։
1580 – իսպանացիները գրավելով Լիսաբոնը Պորտուգալիան միացրել են Իսպանիային։
1609 - Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։
1718- ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։
1744 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։
1784 - իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտ քաղաքի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։
1793 —հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։
1810 —անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։
1822- վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։
1867-վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։
1900– վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։
1906 - Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։
1908 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։
1928 – անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։
1833 —Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։
1837 —ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։
1875 - Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։
1929 - Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան-Ֆրանցիսկոյում։
1938 - վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։
1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։
1960- Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:
1973 - կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։
1980 - Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։
1990 - Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։
1991 - Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։
1993 - հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։
2003 – հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։
2012- վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։
2018 - վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։
2021 - Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու):
Կ.Խաչիկյան