ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարի ավագանու անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է․ Hetq

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետք»․ Փարաքար համայնքի ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին: Ավագանուն դուր է եկել այդ առաջարկությունը և որոշել է հողամասն օտարել: Որոշմանը կողմ է քվեարկել նաև Գևորգ Խաչատրյանը: Սակայն, աճուրդի ժամանակ նշված հողատարածքը գնել է հենց Գևորգ Խաչատրյանը:

Համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող հողատարածքն օտարելու առաջարկությունը Գևորգ Խաչատրյանը ներկայացրել է Փարաքարի ավագանու 2023թ. նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ: 0.25 հա մակերեսով «այլ հողատեսք գործառնական նշանակության» հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանվել է 350 հազ, դրամ, իսկ օտարման նպատակը եղել է անասնագոմ կառուցելը:

Աճուրդը կայացել է 2024թ. հունվարի 29-ին և հաղթող է ճանաչվել հողն աճուրդով վաճառելու առաջարկ ներկայացրած ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը: Այդ ժամանակ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը որոշում է կայացրել աճուրդով վաճառքի հաղթող Գ. Խաչատրյանին հողամասն օտարելու մասին: Որոշման մեջ նշված չէ, թե ինչ գնով է հողամասը վաճառվել:

Գևորգ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե հողամասը գնել է մոտ 400 հազ. դրամով: Ավագանու անդամը հերքեց, թե ինքն է ավագանու նիստի ժամանակ առաջարկել նշված հողատարածքը վաճառել՝ մոռանալով, որ այդ մասին նշված է նաև ավագանու որոշման մեջ:

Գևորգ Խաչատրյանն ասում է, որ իր գնած հողատարածքը քարքարոտ, չմշակվող տեղում է, ներդրումներ են պետք այն նորմալ տեսքի բերելու համար: Ավագանու անդամն ասաց, թե որևէ խնդիր չի տեսնում, որ ինքն է հողատարածքը գնել:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը, լինելով ավագանու անդամ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում է գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիր:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular