ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության անցնող նիստում հաստատվեց ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը։

Այս ծրագրի հաստատումից հետո Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում ծավալվեց ոչխարաբուծությունը Հայաստանում զարգացնելուն խոչընդոտող գոծորնների շուրջ, որին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Գյուղերից մեկում էի, բոլորը ընդունում էին, որ գառների արտահանումը ամենաշահութաբեր ոլորտներից է, երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակը չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս հնարավոր անսպասելի պատասխանը, ասացին՝ հովիվների պրոբլեմ կա, չենք կարողանում հովիվ գտնել։ Այդքան հետազոտում ենք, ուսումնասիրում ենք, բայց մեկ է, պատասխանները պետք է կյանքից վերցնել, որ խնդիրներն ավելի լուրջ հասկանանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Հայաստանում ոչխարաբուծության զարգացումը կապում է ոչ թե գյուղերում հովիվների բացակայության, այլ վատ կառավարման ու վատ ծրագրերի ընդունման հետ։

«Ձեզ համար գուցե նման բաները տարօրինակ են, ինձ համար՝ ոչ։ 5 տարի առաջ ոչխարաբուծության զարգացման վերաբերյալ ծրագիր եմ ներկայացրել Կառավարությանը՝ մերժվել է։ Հիմա եկել, ասում են՝ գյուղերում հովիվ չկա, դրա համար էլ ոչխարաբուծությունը չի զարգանում։ Մերը գաղափարական, մասնագիտական ծրագիր էր, սրանց ծրագրից բան չենք հասկանում, դե պարզ է՝ իրենք էլ մեր ծրագրից բան չէին հասկանա, մասնագետ չեն։

Դե, այստեղ մի բան ճիշտ են ասում, ցավոք, ինչքան հովիվ կա, բերեցին, դարձրեցին ոստիկան, բա գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի»,-168.am-ի հետ զրույցում նշել է Հրաչ Բերբերյանը։

Նրա բնորոշմամբ՝ ոչխարաբուծության զարգացման «այբուբեն» կա, որին կառավարման օղակներում նստածները չեն տիրապետում, մի կողմից ծրագիր են ընդունում, մյուս կողմից՝ օրինակ, չգիտեն՝ քանի գլխաքանակ ոչխար կարող է Հայաստանում լինել։

«Հովիվ լինելը մասնագիտություն է, մենք Նիկոլ Փաշինյանին ասել ենք՝ եթե ձեզ հովիվ է պետք, կարող ենք կուրսեր կազմակերպել, որովհետև միայն փայտ պտտելը չէ։ Պետք է լինի հոտի շարժը կառավարելը, տեղափոխելը և այլն»,- կեսկատակ-կեսլուրջ հավելել է նա և շարունակել.

«Ինձ հետաքրքիր է, եթե նախարարը ծրագիր է ընդունում, այդ ծրագիրն ո՞ւմ հետ է քննարկել։ Ամբողջ սխալը գալիս է այնտեղից, որ կառավարման ղեկին նստածները որոշել են 10 հազարից ավելի գլուխ ոչխար ներկրել, սա սխալ է։ Կլիմայի հարց կա, ճիշտը սելեկցիայով հիբրիդների ստացումն է, որով ծնելիությունը, մսատվությունը կբարձրանա։ Այսպես ավելի առաջ կգնան, քան, եթե ներկրեն, այս աշխատելաոճը վերջը բերելու է կոռուպցիայի։ Ծրագիրը գրել են՝ առանց մասնագետի  խորհրդատվություն ստանալու, տղա ջան, գնա նման առաջարկ միտինգներում արա»։

Հրաչ Բերբերյանը նաև նկատել է՝ միության հաշվարկներով՝ ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը պետք է լինի 420-450 հազար։

«Հայաստանում գառան մսի երկրպագուները շատ են, իսկ ոչխարաբուծությունը լավ բիզնես է։ Իրանը ոչխարի մսի լուրջ սպառող է, քանի որ մեր ոչխարի միսն ավելի լավն է, քան վրացականը։ Դրա համար թող այս ոլորտը զարգացնեն, թող մեզ դիմեն, կասենք՝ ինչպես են զարգացնում»,- եզրափակել է նա։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular