ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 անշարժ գույք, ավտոմեքենա, 6 մլն դրամ ավանդ․ ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնականը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի օգնական Արսեն Միխայլովը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի ապրիլի 1-ից, սակայն իր գործունեությունը սկսել է դեռ 1983 թվականին՝ լինելով Արդատովի գյուղատնտեսական տեխնիկումում մինչև 1986 թվականը, այնուհետև, 1986-ից մինչև 1990 թվականները եղել է Արզնիի Սովխոզի ԼԿԵՄ քարտուղար․ սրան հաջորդել է Արզնիի Սովխոզի ԿԿ քարտուղարի պաշտոնը մինչև 1991 թվական:

Արսեն Միխայլովը 1991-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ, ինչպես նաև 1994-ից 2001 թվականներին՝ Հայաստանի «Աթուր» ասորական ասոցիացիայի փոխնախագահ: Միխայլովը նաև 2001 թվականից հանդիսանում է Հայաստանի «Աթուռ»» ասորական միության նախագահ, ինչպես նաև նույն թվականից եղել է Համաշխարհային ասորական միության վարչության անդամ, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար և Համաասորական «Թամուզ»՝ ԻԻՀ-ում անցկացվող սպորտային խաղերի համահեղինակ, կազմակերպիչ:

Արսեն Միխայլովը Ազգային ժողովի պատգամավոր է եղել սկզբնապես ՀՀԿ խմբակցությունում, հետո՝ ՔՊ-ում:

Վարչապետի օգնականն իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 28-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս, մեկ բնակելի տուն․ նշյալ գույքերը գտնվում են Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Այս ամենին տարվա ընթացքում ավելացել է ձեռք բերված հողամասը, որը եղել է գնման եղանակով եւ որի արժեքը կազմել է 300.000 դրամ, ինչը տարվա ընթացքում օտարվել է 260.000 դրամով․ ինչպես տեսնում ենք՝ վնասով գործարք:

Վարչապետի օգնականի մնացյալ 4 անշարժ գույքերը պահպանվել են:

Արսեն Միխայլովը տարվա սկզբում, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2008 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենան․ սա կրկին պահպանվել է տարվա վերջում:

Հաշվետու տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի գումարի չափը կազմել է 6 մլն դրամ, որը պահպանվել է տարվա վերջում: Միխայլովի՝ բանկում առկա ավանդների գումարի չափը կրկին 6 մլն դրամ է:

Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա բանկային հաշիվների մնացորդը եղել 50 դրամ, իսկ մյուսը 1.110 դրամ, հաշվետու տարվա վերջում երկուսն էլ զրոյացվել են:

Նրա՝ հաշվետու տարվա սկզբի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2 մլն 500 հազար դրամ:

Միխայլովի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 248 հազար դրամ, որից 9 մլն 747 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 260 հազար դրամը՝ հողամասի վաճառքից ստացած գումարը, 593 հազար դրամը «Ինեկոբանկից» ստացված փոխառությունն է, իսկ մնացած 648 հազար դրամը ստացված է ՎՏԲ բանկից:

Հիշեցնենք, որ Արսեն Միխայլովը, լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, երբեք աչքի չի ընկել իր ելույթներով և նրա ձայնը երբեք լսելի չի եղել խորհրարանում․ ու հիմա Միխայլովը հայտնվել է մի «անվտանգ», բայց ազդեցիկ պաշտոնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular