ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԴԱՀԿ աշխատակիցների համար օրենքով պարգեւավճարների ֆոնդ կամրագրվի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ)  աշխատակիցների համար օրենքով պարգեւավճարների ֆոնդ կամրագրվի։ Կառավարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը, ըստ ամենայնի, կընդունվի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։ Պարգեւատրման ֆոնդի ձեւավորման պայմանները, հաշվարկը, գումարի առավելագույն չափը, ըստ նախագծի, սահմանելու է կառավարությունը: Հիմնավորումն այն է, որ հարկադիր կատարողների աշխատավարձերը ցածր են:

Տեսուչի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ մոտ 450 հազար։ Իսկ երկրորդ հիմնավորումն առավել զավեշտալի է․ «ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված... արդյունքահեն համակարգի վրա հիմնված պարգեւատրման 2022 թ. սեպտեմբերից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել: Արդյունքում պարգեւատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել»: Այսինքն՝ մեկ անգամ պարգեւատրման պիլոտային ծրագիր է իրականացվել՝ պարգեւավճարներ են տվել ԴԱՀԿ աշխատողներին, արդյունքում լավ ցուցանիշներ են արձանագրվել, որոշել են դա դարձնել մշտական:

Ասել կուզի՝ ԴԱՀԿ-ում աշխատում են «փողին մուննաթ» կարգախոսով, այլ ոչ թե օրենքով սահմանված աշխատավարձերով»։

Մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular