ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ կյանքի ամենակարևոր նվերն ընծայեցի հայրենիքին». Լույս է տեսել ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող «Նվիրյալը» գիրքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 20-ին ընթերցողի սեղանին դրվեց Հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող գիրքը: Ալինա Մխեյանի հեղինակած «Աբրահամ Մարուխյան. նվիրյալը» գրքում զետեղված են հեղինակի՝ նրան նվիրված բանաստեղծությունները, Աբրահամի հեղինակած չափածո և արձակ ստեղծագործությունները, բայց, ինչպես Ալինան է նշում, գրքի հիմքում հերոսի մասին իրապատումներն են։ Գրքում տեղ են գտել նաև Աբրահամի լուսանկարները, տարբեր լրատվամիջոցներում լույս տեսած և նրա մասին պատմող հոդվածները, ծնողների և ընկերների հուշերը: Հեղինակն ասում է՝ շատ կարևոր է, որ գիրքը գրված լինի իրական փաստերի հիման վրա: «Աբրահամի մասին գրելը մեծ պատասխանատվություն էր, նա մեր հայրենիքի ու հայ ժողովրդի նվիրյալն էր: Առհասարակ, իմ «Գովք անմահ հերոսներին» գրքի բոլոր հատորներում ներառված հայորդիների մասին ստեղծագործել եմ մեծ ցավ ու ափսոսանք զգալով: Մեր ազգն անարդար կռվում այսքան հզոր հայորդիներ կորցրեց։ Հուսով եմ, որ ընթերցելով «Նվիրյալը» գիրքը՝ ամեն մի հայ կզգա իրական հայրենասիրության ոգին, որ եղել է Աբրահամի մեջ։ Համոզված եմ, որ նա իր տեսակով հայրենասիրության մեծ ուսուցիչ կլինի յուրաքանչյուր հայի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը: Ալինան բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ է ձոնում մեր հերոս տղաներին, արդեն յոթ գրքի հեղինակ է

Աբրահամին նվիրված գրքի շնորհանդեսին ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, հարազատ՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները: Երեկոն սկսվեց դեպի երկինք ուղարկվող ծափահարություններով: Տեսանյութերը պատմեցին Աբոյի մասին, նրա անկրկնելի ձայնը րոպեներ շարունակ հոսեց ներկաների երակներով արյան փոխարեն: «Երազ իմ երկիր հայրենին...» այդ երեկո այլ երանգներ ստացավ բոլորիս համար: Վստահաբար, շատերս Աբոյի ձայնի ուղեկցությամբ էլ տուն հասանք, մեր առօրյա գործերին անցանք, պառկեցինք քնելու՝ մեղավորության անասելի զգացում ունենալով, թե ինչո՞ւ պետք է այսպես լիներ, որտե՞ղ մեզանից յուրաքանչյուրը թերացավ:

Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված, այն համընկնում էր Աբոյի հայրիկի՝ Տիգրան Մարուխյանի ծննդյան օրվա հետ: Երբ հայրիկը բեմ բարձրացավ, ծննդյան շնորհավորանքից հետո նրան խնդրեցին մի քանի խոսք ասել:

Եվ նա խոսեց. «Ես կյանքում մի կարևոր նվեր եմ ունեցել՝ իմ զավակները: Ես իմ նվերն ընծայեցի հայրենիքին ու հպարտ եմ, որ այդպիսի որդի ունեմ: Մեծ ցավ ունեմ սրտումս, որ նա մեզ հետ չէ»: Հայրիկի խոսքն ընդհատում էր հուզմունքը. որքան էլ ծնողները փորձում են ամուր լինել, պինդ մնալ հանուն իրենց որդիների, հատկապես նման օրերին անասելի բարդ է ի մի բերել մտքերը, որոնց ընթացքին խանգարում են ցավն ու անզորությունը: Բոլոր զգացումները միախառնվում են: Միախառնվում են նաև մեր պարագայում: Չգիտենք՝ ի՞նչ ասել, չգիտենք՝ մեր ասած սփոփանքի կամ քաջալերանքի խոսքերն ի՞նչ արժեք ունեն: Հայրիկին շնորհավորելուց հետո նշեցի, որ շատ բան ասել չեմ կարող, միայն այն, որ մեծագույն երջանկություն է նման որդի ունենալը: Նա էլ արձագանքեց. «Այո, ուղղակի շատ քիչ էր»: Նկատի ուներ միասին անցկացրած ժամանակը: Աբրահամը զոհվել է 25 տարեկանում: Ծնողի համար դա բավարար ժամանակ չէ որդու սիրով հագենալու համար:

Պատերազմը շատերիս թաքուն պահված զգացումներն ի ցույց դրեց: Միշտ սովոր էինք տեսնել ամուր տղամարդկանց, որոնք չեն գոռում, չեն լալիս, չեն հուզվում, որոնք ցավն ամրությամբ են հաղթահարում: Ես այդ օրը դահլիճում նստած ու աչքերը սրբող տղամարդկանց տեսա, որոնք չէին կարողանում զսպել հուզմունքը, երբ էկրանին հայտնվում էին Աբոյի նկարները, խոսքն ուղղված մայրիկին, երբ հնչում էր նրա ձայնը: Ամեն օր առերեսվում ենք մեզ բաժին հասած ողբերգությանը, բայց երևի թե ինքնամաքրվելու այլ տարբերակ չկա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular