ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող Աստված զորացնի Հայաստանի Հանրապետությունը և մեր ողջ ժողովրդին՝ նոր հաղթանակների և նոր կյանքի տեսիլքով, հոգևոր Հայաստանի հաստատումով և հիմնադրումով․ Բագրատ Սրբազանի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ․

«Սիրելինե՛ր,

այսօր ՀՀ Անկախության հռչակագրի  34-րդ տարեդարձն է, որով հռչակվեցին մեր վերանկախացած պետության ուղղությունը, իղձերն ու երազանքները, որով հիմքը դրվեց մեր նոր պետականության, և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը։

Փաստացիորեն դառնալով մեր նոր պետության ծննդյան վկայականը՝ Անկախության հռչակագիրը  ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայն, հակառակ բոլոր դժվարությունների, այն սահմանեց մեր գոյության իրավունքը և միևնույն  ժամանակ խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը և պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։

Մեզ համար մեր պետությունը մեր միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերերի և եղբայրների արյան գնով՝ ցանկանալով հավատարիմ մնալ այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները և որով ուրվագծել են մեր գալիքը;

Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը, մեր կենսագրությունը, մեր իղձերն ու երազանքները, երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների իրավունքները, երբ հարցականի տակ է դրված Ցեղասպանության ճանաչումը, երբ ամբողջովին խախտված են թե՛ Անկախության հռչակագրի, թե՛ նրանից բխած մեր Սահմանադրության դրույթները, երբ չարիքի կողմից զավթված է մեր պետականությունը և վերջապես, թշնամու թելադրանքով ու պահանջով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը՝ Անկախության հռչակագրին։

Փաստորեն, այսօր վերստին կանգնած ենք մեր համբուրելի պետությունը վերանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև։

Այո, մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք և որ կոչված ենք այն դարձնելու մեր Ավետյաց երկիրը, մեր իղձերի ու երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը՝ հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի ներուժին և կարողականությանը, հոգևոր և բարոյական հիմքերին՝ առանց դրսի որևէ ուժի թելադրանքի կամ պարտադրանքի և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։

Անկախության հռչակագրին համահունչ՝ մենք կոչված ենք սեփական հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները, որ ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը։

Մաղթում եմ, որ մեր պետությունը թե՛ ներսից, և թե՛ արտաքին մարտահրավերների առջև մնա խաղաղ և հաստատուն, հավատարիմ իր ճանապարհին և իր Աստծուն, և մենք կարողանանք ունկնդիր լինել աստվածային խոսքին, թե «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո ժողովուրդ, և ապրեք՝ որպես ազատներ»։

 

Շնորհավոր մեր Անկախության հռչակագրի օրը և թող Աստված զորացնի Հայաստանի Հանրապետությունը և մեր ողջ ժողովրդին՝ նոր հաղթանակների և նոր կյանքի տեսիլքով, հոգևոր Հայաստանի հաստատումով և հիմնադրումով՝ մեր կյանքի նոր ճանապարհի մեջ»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular